Tuesday, 31 January 2012

Սինգապուր

Մուսուլմանների քանակը     721,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  14.9

Սինգապուրի մուսուլմանների մեծ մասը մալայացիներ են, սուննիներ, շաֆիական մազհաբի հետևորդներ, մալայացիները կազմում են այս երկրի բնակչության 13%-ը, գերակշիռ մասն իսլամադավան են, մուսուլմանների 17%-ը  հնդիկներ են, հանաֆիներ,  նույն իրավական դպրոցի

Մալայզիա

Մուսուլմանների քանակը     17,139,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 61.4

Մալայզիան կազմված է երկու խոշոր հատվածներից, երկրի տարածքը բաժանված է Մալայական թերակղզու և Մալայական Բորնեոի /Կալիմանտան/ միջև, երկրի ընդհանուր բնակչությունը մոտ 28  միլիոն է, որից 20-ը բնակվում է թերակղզու հատվածում:
Մալայզիան որակվում է որպես դաշնային

Վիետնամ

Մուսուլմանների քանակը    160,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 0.2 

Վիետնամի մուսուլմանների երկու-երրորդը չամերն են, սուննի-շաֆիականներ, հիմնականում բնակվում են երկրի ամենահարավում` Մեկոնգ գետի դելտայի շրջանում` Կամբոջայի սահմանի մոտ:

Կամբոջա

Մուսուլմանների քանակը     240,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  1.6

Կամբոջայի մուսուլմանների մեծամասնությունը Չամ ժողովրդի ներկայացուցիչներն են, նրանք սուննի-շաֆիականներ են, Ասիայի Չամերը բնակվում են Կամբոջիայում, Վիետնամում, փոքր թվով նաև Թաիլանդում, սակայն իսլամ են դավանում հիմնականում Կամբոջայի Կամպոնգ-Չամ նահանգի

Լաոս

Մուսուլմանների քանակը    1,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերությու՝  < 0.1

Այստեղի մուսուլմանները Չամ ժողովրդի ներկայացուցիչներ են:

Թայլանդ

Մուսուլմանների քանակը     3,952,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 5.8

Թայլանդի մուսուլմաններն այստեղ են հաստատվել տարբեր երկրներից, գերակշիռ մասը` մոտ երկու-երրորդը մալայացիներ են, բնակվում են երկրի հարավային շրջաններում, սուննի-շաֆիականներ են, կան նաև մուսուլմաններ Չինաստանից, Պակիստանից, Կամբոջայից,

Բիրմա

Մուսուլմանների քանակը     1,900,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 3.8

Բիրմայի մուսուլմանները հիմնականում հնդիկներ են, սուննի-հանաֆիականներ, պաշտոնապես կազմում են բնակչության 4%-ը, սակայն տեղի մուսուլման առաջնորդները պնդում են, որ այս երկրում իսլամ դավանում է բնակչության

Բանգլադեշ

Մուսուլմանների քանակը     148,607,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  90.4

Բանգլադեշի մուսուլմաններն, ըստ այդ երկրի նահանգների, ունեն քանակական հետևյալ պատկերը
Բարիսալ89%, Չիտագոնգ90%, Դակա90%, Խուլնա82.87%, Ռաջշահի89.84%, Սիլհետ97%

Բութան

Մուսուլմանների քանակը     7,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 1.0

Բութանի պետական կրոնը սահմանադրության համաձայն Տիբեթական բուդդիզմի Կագյու դպրոցի Դրուբկա ճյուղն է, երկրում ապրող մուսուլմանների կրոնական ազատությունները պաշտպանված են օրենքով:

Մալդիվներ

Մուսուլմանների քանակը     309,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 98.4

Մալդիվների սահմանադրության համաձայն ոչ մուսուլմանը չի կարող լինել այս երկրի քաղաքացի, երկրի բնակչությունը սուննիներ են, տարածված իրավական դպրոցը շաֆիականությունն է, բնակեցված

Շրի Լանկա

Մուսուլմանների քանակը  `   1,725,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 8.5

Շրի Լանկայի բնակչության 10%-ը կազմում են մուսուլման Մուրերը, նրանք երկրի իսլամադավան բնակչության 92%-ն են, սուննիներ են, շաֆիական դպրոցի հետևորդներ, Շրի Լանկայի մյուս մուսուլմանները, ովքեր կազմում են երկրի մուսուլմանների ընդամենը 8%-ը,

Sunday, 29 January 2012

Հնդկաստան

Մուսուլմանների քանակը     177,286,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  14.6

Իսլամը Հնդկաստանում հայտնվել է դեռ 7-րդ դարում, երբ երկրի հարավարևմտյան ափերին` Մալաբարում /Ներկայումս Կերալա նահանգ/ հայտնվեցին արաբ վաճառականները:
Հնդկաստանի մուսուլմանները աշխարհում իսլամական երրորդ ամենամեծ համայնքն

Նեպալ

Մուսուլմանների քանակը     1,253,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 4.2
Նեպալի մուսուլմաններն այստեղ են հայտնվել հարավարևելյան Ասիայի երկրներից, մուսուլմանների գրեթե 97%-ը բնակվում է երկրի ողջ հարավը` արևմուտքից արևելք ընդգրկող Տերայի նահանգում, իսկ մյուս 3%-ը` մայրաքաղաք Կատմանդուում: Տերայի նահանգի արևելյան Ռաուտահատ, Բարա և Պարսա շրջաններում մուսուլմանների քանակն ավելի շատ է, քան նույն նահանգի

Հարավային Կորեա

Մուսուլմանների քանակը     75,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն ՝ 0.2

Երկու Կորեաների միջև պատերազմից հետո 1950-53թթ. Հարավային Կորեայում սկսեց աճել մուսուլմանների թիվը, 1990-2000-ականներին այստեղ արտագնա աշխատանքի նպատակաով ժամանեցին իրաքցիներ, մալայացիներ,

ԿԺԴՀ

Մուսուլմանների քանակը  ՝   3,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ < 0.1

Ճապոնիա

Մուսուլմանների քանակը  ՝   185,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 0.1
Մինչև 19-րդ դարի կեսը Ճապոնիայում մուսուլմաններ գրեթե չեն եղել, 1870թ-ին Ղուրանը թարգմանվեց ճապոներեն, առաջին մուսուլմաններն այս երկրում հիմնականում մալայացի վաճառականներ էին, 20-րդ դարի

Ռուսաստանի Դաշնություն

Մուսուլմանների քանակը     16,379,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 11.7

Իսլամն այսօրվա ՌԴ տարածքում հայտնվել է դեռ 8-րդ դարում, երբ արաբական արշավանքների արդյունքում արաբները նվաճեցին ներկայիս Դաղստանի տարածքը: 9-րդ դարում Վոլգայի Բուլղարներն իսլամ են ընդունում, իսկ 10-րդ դարում ստեղծում են ներկայիս ՌԴ տարածքում իսլամական առաջին պետությունը: Հետագայում իսլամը

Մոնղոլիա

Մուսուլմանների քանակը    120,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 4.4
Մոնղոլիայի մուսուլմանները կենտրոնացած են Ղազախստանին մերձակա և Չինաստանին սահմանակից Բայան-Օլգիի նահանգում, կազմում են այս նահանգի բնակչության շուրջ 90%-ը, էթնիկ ղազախներ են, սուննի-հանաֆիականներ,

Չինաստան

Մուսուլմանների քանակը     23,308,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն `1.8

Չինաստանի մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, իրավական դպրոցներից ամենատարածվածը հանաֆիականությունն է, Չինաստանի իսլամ դավանող ամենամեծ ժողովրդի` հուիների 58%-ը Գեդիմուականներ են/Հանաֆիական մազհաբիից անջատված,

Տաջիկստան

Մուսուլմանների քանակը     7,006,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն   ` 99.0

Տաջիկստանի գրեթե ողջ բնակչությունը սուննիներ են, իրավական դպրոցը հանաֆիականությունն է, Տաջիկստանը հետսովետական միակ հանրապետությունն է, որտեղ իսլամը հռչակված է որպես պետական կրոն, մուսուլմանների 95%-ը սուննիներ են, շիաները 3-4% են կազմում: Դրանք

Ղրղզստան

Մուսուլմանների քանակը     4,927,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 88.8

Ղրղզստանի բնակչության մոտ 70%-ն ազգությամբ ղրղզ /կիրգիզ/ են, ռուսներն այստեղ 9% են կազմում, բնակվում են երկրի հյուսիսում, մասնավորապես մայրաքաղաք Բիշքեկում, ուզբեկները 15% են և բնակվում են հարավային շրջաններում, կան նաև թաթարներ, ույղուրներ, տաջիկներ, ղազախներ և ուկրաինացիներ: Երկրի

Ղազախստան

Մուսուլմանների քանակը     8,887,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 66.5
Ղազախստանի մուսուլմանների մեծամասնությունն ազգությամբ ղազախներ են, նրանք կազմում են Ղազախստանի ողջ բնակչության մոտ 60%-ը, ղազախները սուննիներ են, հանաֆիականներ, նույն իրավական դպրոցի հետևորդ են նաև այս երկրում ապրող ուզբեկները,

Թուրքմենստան

Մուսուլմանների քանակը `    4,830,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 93.3

Թուրքմենստանի մուսուլմանները սուննիներ են, իրավական դպրոցը հանաֆիականն է, մուսուլմանների շրջանում փոքրամասնություն են կազմում ազերիները /շիա/ և քրդերը, վերջիններս նույնպես սուննիներ են: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքմենստանի և հարևան

Աֆղանստան

Մուսուլմանների քանակը `  29,047,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն`  99.8


Աֆղանստանի մուսուլմանների մոտ 90%-ը սուննիներ են, հանաֆիական մազհաբի հետևորդներ, մնացած մուսուլմանները հիմնականում շիա-իսնաաշարիականներ են, ովքեր հիմնականում երկրի կենտրոնական Հազարաջատ նահանգում բնակվող էթնիկ

Saturday, 28 January 2012

Պակիստանի Իսլամական Հանրապետություն

Մուսուլմանների քանակը     178,097,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն 96.4

Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Ինդոնեզիայից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ մուսուլմանական բնակչությամբ երկիրն է, մեծամասնությունը սուննիներ են, նրանց մեծամասնությունը հանաֆիականներ են, շիա-իսնաաշարիականները 10-20% են կազմում, սակայն քանակությամբ /20-25 միլիոն/շիաներն այստեղ երկրորդն են աշխարհում

ԻԻՀ

Մուսուլմանների քանակը ՝    74,819,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝    99.6

Աշխարհի միակ շիական իսլամական հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը շիա-իսնաաշարիականներ են` 90%, կան նաև իսմայիլիներ, իրավական հիմնական դպրոցը ջաֆարիականությունն է, երկրում գործում են շուրջ 50 հազար մզկիթներ, պետությունն արգելում

Ադրբեջան

Մուսուլմանների քանակը՝     8,795,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 98.4

Ադրբեջանի մուսուլմանների 85%-ը շիա-իսնաաշարիականներ են, դրանք հիմնականում ազգությամբ ազերիներն են, սուննիները կազմում են ընդամենը 15%, այդ թվում երկրի ընդհանուր բնակչության 2.2% կազմող լեզգիները` երկրի հյուսիս-արելքում` ՌԴ սահմանամերձ շրջաններում,

Թուրքիա

Մուսուլմանների քանակը ՝   74,660,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝     98.6


ԱՄՆ ԿՀՎ տվյալների համաձայն Թուրքիայի բնակչության 99.8% ը մուսուլմաններ են, սակայն հարցումների համաձայն իրենց մուսուլման են համարում այս երկրի բնակչության 97.8%-ը: Վերջին շրջանում քրդացած և թուրքացած քաղաքացիների շրջանում նկատվում են քրիստոնեական ինքնագիտակցության վերականգման միտումներ: Սա վերաբերում է

Սիրիա

Մուսուլմանների քանակը   ՝ 20,196,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 92.2


Իսլամը Սիրիայում տարածվեց Մարգարեի մահից անմիջապես հետո, արշավանքների առաջին տարիներին /Խալիդ իբն ալ-Վալիդը Դամասկոսը գրավեց 635թ-ին/: Այսօր Սիրիայի բնակչության մոտ 90%-ը մուսուլմաններ են, որից 74%-ը սուննիներ են` արաբներ/բնակչության մոտ 80%, այդ թվում մոտ 400.000 պաղեստինցի փախստականներ/, քրդեր /երկրի ողջ բնակչության 9%` մոտ 4 միլիոն մարդ,

Լիբանան

Մուսուլմանների քանակը՝    2,504,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  59.3


Լիբանանի ընդհանուր բնակչության մոտ 60%-ը մուսուլմաններ են, բաժանված են իսլամական 4  համայնքների` շիա-իսնաաշարիականներ, սուննիներ, ալաուիններ և իսմայիլիներ` այդ թվում դրուզներ: Սուննիները երկրի ընդհանուր բնակչության մոտ  28% են կազմում, բնակեցված են հիմնականում ափամերծ շրջանների քաղաքներում` Սիդոնում /Սայդա/, Տրիպոլիում և Բեյրությում, ինչպես նաև Բեքքայի

Պաղեստին

Մուսուլմանների քանակը՝   4,173,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  98 

Պաղեստինյան ինքնավարության` Արևմտյան ափի և Գազայի սուննի մուսուլման բնակչությունը կազմում է համապատասխանաբար 75% և 99.3%: Արևմտյան ափում ապրում են 2.345.000 պաղեստինցիներ և 350.000
Մուսուլմանների քանակը՝     1,573,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝    20.4


Իսրայելի մուսուլման բնակչությունը` առանց Արևմտյան ափի և Գազայի հատվածի, կազմում է երկրի ընդհանուր բնակչության 20.4%-ը: Իսրայելի մուսուլման քաղաքացիները հիմնականում կենտրոնացված են Վերին և Արևմտյան Գալիլեայում` Արևմտյան ափից հյուսիս ընկած, Լիբանանին սահմանակից տարածքներում, հյուսիսային Նեգևում` Արևմտյան ափից հարավ և Հոլանի բարձունքների օկուպացված հատվածում:

Հորդանանի Հաշիմյան թագավորություն

Մուսուլմանների քանակը՝ 6,397,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝    98.8


Հորդանանի բնակչության 93%-ը արաբներ են, այդ թվում մոտ 1 միլիոն հորդանանցի արաբներ, երկրի ընդհանուր բնակչության մոտ 32%-ը` շուրջ 2 միլիոն մարդ, կազմում են պաղեստինցի փախստականները, ովքեր սուննիներ են, հանաֆիական մազհաբի հետևորդներ, մյուս արաբ սուննիներն են` 750 հազար

Իրաք

Մայրաքաղաքը՝ Բաղդադ
Մուսուլմանների քանակը՝ 30,428,000   
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 97 


Իրաքի բնակչության 75%-ը արաբներ են, 20%-ը` քրդեր, 5%-ը թուրքմեններ, կան նաև ասորիներ:
Սուննի-35% /արաբներ-78%, քրդեր-17%, թուրքմեններ-5%/
Շիա-65%/արաբներ-95-99%, քրդեր1-5%/

Friday, 27 January 2012

Քուվեյթ

Մայրաքաղաքը՝ Քուվեյթ
Մուսուլմանների քանակը՝     2,824,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն ՝ 95 

Քուվեյթի մուսուլման բնակչության 72%-ը սուննիներ են, հիմնականում մալիքիականներ, շիաները 18% են կազմում, իսնաաշարիականներ են, բնակվում են հիմնականում արևելյան հատվածում, քրիստոնյաները 5% են, հիմնականում օտարերկրյա աշխատողներ են, սակայն կան նաև Քուվեյթում հաստատված քրիստոնյաներ` հունական

Բահրեյն

Մայրաքաղաքը՝ Մանամա
Մուսուլմանների քանակը՝    642,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն ՝    81.2


Իսլամը Բահրեյնում հաստատվել է դեռ 7-րդ դարում, երկրի առանձնահատկությունը նրանում է, որ մուսուլման բնակչության 75%-ը շիաներ են, սակայն իշխող Ալ-Խալիֆա ընտանիքը և նրան աջակցող որոշ ցեղեր

ԱՄԷ

Մայրաքաղաքը՝ Աբու Դաբի
Մուսուլմանների քանակը՝ 3,504,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն  ՝76.2
 ԱՄԷ-ի մուսուլման բնակչության 85% սուննիներ են, 15%-ը շիաներ, երկրում աշխատատող օտարերկրացիների  55%-ը նույնպես մուսուլման են, 25%-ը հինդուիզմի հետևորդներ են, 10%-ը քրիստոնյաներ, 5%-ը բուդդիստներ, ԱՄԷ-ի յուրաքանչյուր քաղաքում կա եկեղեցի: ԱՄԷ-ում ապրողների մոտ 80%-ը այդ երկրի քաղաքացիներ չեն հանդիսանում, իսկ քաղաքացիների շրջանում գրեթե բոլորը մուսուլմաններ են: Իսլամը թերակղզու այս հատվածում