Մուսուլմանների քանակը՝ 1,573,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 20.4
Իսրայելի մուսուլման բնակչությունը` առանց Արևմտյան ափի և Գազայի հատվածի, կազմում է երկրի ընդհանուր բնակչության 20.4%-ը: Իսրայելի մուսուլման քաղաքացիները հիմնականում կենտրոնացված են Վերին և Արևմտյան Գալիլեայում` Արևմտյան ափից հյուսիս ընկած, Լիբանանին սահմանակից տարածքներում, հյուսիսային Նեգևում` Արևմտյան ափից հարավ և Հոլանի բարձունքների օկուպացված հատվածում:
Իսրայելի մուսուլմաններն ունեն ազգային հետևյալ պատկերը` պաղեստինցիներ-1.250.000, բեդվիններ-180.000, եգիպտացիներ 13.000, լիբանանցիներ 23.000: Իսրայելի մուսուլմանները սուննիներ են, հանաֆիական մազհաբի հետևորդներ, մուսուլմանների ընդհանուր թվի 2%-ը դրուզներ են /մոտ 100 հազար/, բնակվում են Հայֆայից քիչ հարավ ընկած տարածքներում, ինչպես նաև Գալիլեայում և ավելի հյուսիս-արևելք` Հոլանի բարձունքներում: 
Օսմանյան կայսրության մերջին տարիներին ներկայիս Իսրայելի` այդ թվում Արևմտյան ափի և Գազայի տարածքում ակտիվ էին քադիրիական տարիկայի սուֆիները, 1948թ-ից հետո նրանք հեռացել են այստեղից, սակայն վերջին տարիներին վերականգնել են իրենց գործունեությունն Իսրայելում, գրեթե նույն ճակատագրին են արժանացել նաև Յաշրուտիյա տարիկայի հետևորդները, այստեղ գործում են նաև նակշբանդիները և շազիլիականները: Իսրայելում գործում է Իբրահիմիա եղբայրության հրեական տարբերակը, այն ստեղծվել է մի խումբ հրեաների կողմից, սակայն նրանց զիքրը չի տարբերվում մուսուլմանականից: /Երուսաղեմի մասին` հաջորդիվ/:


No comments:
Post a Comment