Մուսուլմանների քանակը՝ 4,173,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 98
Պաղեստինյան ինքնավարության` Արևմտյան ափի և Գազայի սուննի մուսուլման բնակչությունը կազմում է համապատասխանաբար 75% և 99.3%: Արևմտյան ափում ապրում են 2.345.000 պաղեստինցիներ և 350.000
հրեաներ, որոնց թիվն ավելանում է բնակավայրերի կառուցման շնորհիվ /2-րդ քարտեզ, կանաչ-հրեաբնակ տարածքներ/: Գազայի հատվածում ապրում է մոտ 1.6 միլիոն պաղեստինցի, որոնցից մոտ 1 միլիոնը պաշտոնապես համարվում են փախստականներ: Պաղեստինցիները հանաֆիական մազհաբի հետևորդներ են:2009թ-ի դրությամբ Պաղեստինի ինքնավարության կազմի մեջ մտնող Արևելյան Երուսաղեմում բնակվում էր 456.300 մարդ` կազմելով ողջ Երուսաղեմի բնակչության 60%-ը, որից 195.500-ը, կամ 43%-ը հրեաներ էին, 260.800-ը կամ 57%-ը` պաղեստինցիներ: Երուսաղեմի հրեաների մոտ 40%-ը բնակվում է քաղաքի արևելյան օկուպացված հատվածում: Հին քաղաքում բնակվում են 36.000 արաբներ և միայն 4000 հրեաներ:



No comments:
Post a Comment