Saturday, 28 January 2012

Լիբանան

Մուսուլմանների քանակը՝    2,504,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  59.3


Լիբանանի ընդհանուր բնակչության մոտ 60%-ը մուսուլմաններ են, բաժանված են իսլամական 4  համայնքների` շիա-իսնաաշարիականներ, սուննիներ, ալաուիններ և իսմայիլիներ` այդ թվում դրուզներ: Սուննիները երկրի ընդհանուր բնակչության մոտ  28% են կազմում, բնակեցված են հիմնականում ափամերծ շրջանների քաղաքներում` Սիդոնում /Սայդա/, Տրիպոլիում և Բեյրությում, ինչպես նաև Բեքքայի
հարավում և Հյուսիսային Լիբանանում,  երկրում ապրում են մոտ 400.000 պաղեստինցի փախստականներ, ովքեր նույնպես սուննիներ են:
Շիա-իսնաաշարիականները 28% են` կենտրոնացված երկրի հարավային, Իսրայելին սահմանակից շրջաններում, ինչպես նաև Բեքքայի ողջ հյուսիսում` այդ թվում Բաալբեկում ու Բեյրութից հարավ ընկած տարածքներում: Լիբանանում բնակվում են 250-300 հազար դրուզներ, կենտրոնացած են Բեյրութից արևելք ընկած շրջաններում ու Ուադի աթ-Թաիմում: Իսմայիլականներն ու ալաուիները միասին երկրի բնակչության մոտ 1% են կազմում: Լիբանանի քրիստոնյաները երկրի բնակչության մոտ կեսն են կազմում, սահմանադրության համաձայն երկրի նախագահը մարոնի քրիստոնյա պետք է լինի, պառլամենտի նախագահը շիա, իսկ վարչապետը սուննի մուսուլման:

No comments:

Post a Comment