Մուսուլմանների քանակը՝ 6,397,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 98.8
Հորդանանի բնակչության 93%-ը արաբներ են, այդ թվում մոտ 1 միլիոն հորդանանցի արաբներ, երկրի ընդհանուր բնակչության մոտ 32%-ը` շուրջ 2 միլիոն մարդ, կազմում են պաղեստինցի փախստականները, ովքեր սուննիներ են, հանաֆիական մազհաբի հետևորդներ, մյուս արաբ սուննիներն են` 750 հազար
հորդանանցի բեդվինները, ևս 65 հազարը Ներջդի բեդվիններ են, կան նաև եգիպտացիներ /15.000/, սիրիացիներ` /300.000/ , իրաքցիներ /մոտ 850.000, այստեղ են հայտնվել հիմնականում պատերազմի արդյունքում` 2003թ-ից հետո, նաև շիաներ են/, որոշ արաբ շիաներ են նաև քաղաքացիական պատերազմի տարիներին այստեղ հայտված լիբանանցիները, ովքեր բնակվում են հիմնականում Ամմանում: Սուննի ոչ արաբներ են մոտ 100.000 ադիգեացիները և այդքան էլ Կաբարդինցի ադիգեացիները, 6.000 թուրքմենները, ինչպես նաև մոտ 10 հազար չեչենները: Մուսուլմանների ճնշող մեծամասնությունը` մոտ 98% սուննիներ են, հիմնականում հանաֆիական մազհաբի հետևորդներ, ովքեր որպես կանոն արաբական երկրներից են, /ադիգեացիներն ու թուրքմենները նույնպես հանաֆիական են/Կարմիր ծովի ափամերձ ալ-Աքաբայում ապրում են հիմնականում սուննի-շաֆիականներ, ովքեր բեդվիններ են: Շաֆիական է նաև չեչենների մի մասը: Շիաները մուսուլմանների 2% են կազմում, իսնաաշարիականներ են /լիբանանցի և իրաքցի/, այստեղ են ապրում են 20.000 դրուզներ, կենտրոնացած են ալ-Մաֆրաքի շրջակայքում` Սիրիայի սահմանամերձ անապատներում:
Երկրի ողջ բնակչության 70%-ը բնակվում է քաղաքներում: Հորդանանում տարածված են սուֆիական երկու տարիկաներ` նակշբանդիականությունն ու շազիլիականությունը:
Հորդանանում ապրում են նաև 5000 հայեր` առաքելական և կաթոլիկ քրիստոնյաներ, մինչև 1950-ականները Հորդանանում բնակվող քրիստոնյաները կազմում էին այն ժամանակվա Անդրհորդանանի բնակչության 30%-ը, ովքեր հիմնականում բնակվում էին Հորդանանի ներկայիս սահմանների շրջաններում:


No comments:
Post a Comment