Մայրաքաղաքը՝ Բաղդադ
Մուսուլմանների քանակը՝ 30,428,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 97
Իրաքի բնակչության 75%-ը արաբներ են, 20%-ը` քրդեր, 5%-ը թուրքմեններ, կան նաև ասորիներ:
Սուննի-35% /արաբներ-78%, քրդեր-17%, թուրքմեններ-5%/
Շիա-65%/արաբներ-95-99%, քրդեր1-5%/
Իրաքի մուսուլմանների 65%-ը շիաներ են, կենտրոնացած են երկրի հարավ, հարավարևելյան շրջաններում, այստեղ են գտնվում շիաների երկու սրբատեղիները` Քերբելլան և Նաջաֆը, շիաների բացարձակ մեծամասնությունը արաբներ են, շիաներ են նաև Իրաքի բոլոր քրդերի մոտ 10%-ը, մասնավորապես Բաղդադում և դրանից արևելք ընկած Դիյալա նահանգում բնակվող Ֆեհյլի քրդերը:
Իրաքի մուսուլմանների 35%-ը սուննիներ են, սուննիների ընդհանուր քանակի 17%-ը կազմում են քրդերը, /Իրաքի քրդերի 90%-ը սուննիներ են/, 5%-ը թուրքմենները, մյուսները արաբ սուննիներ են` հիմնականում հանաֆիականներ, բայց Սաուդյան Արաբիայի հետ սահմանակցող շրջանների արաբ սուննիների շրջանում կան նաև շաֆիականներ: Քրդերը կենտրոնացած են երկրի հյուսիս-հյուսիս-արևելքում, քրդերի մեծամասնության իրավական դպրոցը շաֆիականությունն է:
Սուֆիական տարիկաներից Իրաքում տարածված է նակշբանդիականությունը և քադիրիականությունը: Բասրայում և Քերբելլայում ապրում են Շեյխիա շարժման անդամներ /19-րդ դարում Իրանում ի հայտ եկած շարժում, որի գաղափարախոսությունը ահեղ դատաստանի մասին մշակված է շիիզմի և սուֆիզմի մոտեցումների միասնության հիման վրա/: Շեյխիան շիա-իսնաաշարիական երրորդ խումբն է Իրաքում` Ուսուլիականներից և Ախբարիականներից հետո: Իրաքի հյուսիսային շրջաններում կան ասորական բնակավայրեր, Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում մինչև Սադդամ Հուսեյնի տապալումը ապրում էին նաև հայեր:


No comments:
Post a Comment