Մուսուլմանների քանակը 4,927,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 88.8
Ղրղզստանի բնակչության մոտ 70%-ն ազգությամբ ղրղզ /կիրգիզ/ են, ռուսներն այստեղ 9% են կազմում, բնակվում են երկրի հյուսիսում, մասնավորապես մայրաքաղաք Բիշքեկում, ուզբեկները 15% են և բնակվում են հարավային շրջաններում, կան նաև թաթարներ, ույղուրներ, տաջիկներ, ղազախներ և ուկրաինացիներ: Երկրի
մուսուլմանների 70%-ը կազմող կիրգիզները հանաֆիականներ են, մյուսները ուզբեկներ են, ույղուրներ, ղազախներ և տաջիկներ: Վերջիններս Միջին Ասիայի հանրապետությունների իսլամադավան միակ իրանախոս ժողովուրդն են /մյուսները թյուրքախոս են/, սակայն նույնպես սուննիներ են և հանաֆիական մազհաբի հետևորդներ:


No comments:
Post a Comment