Մուսուլմանների քանակը 8,887,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 66.5
Ղազախստանի մուսուլմանների մեծամասնությունն ազգությամբ ղազախներ են, նրանք կազմում են Ղազախստանի ողջ բնակչության մոտ 60%-ը, ղազախները սուննիներ են, հանաֆիականներ, նույն իրավական դպրոցի հետևորդ են նաև այս երկրում ապրող ուզբեկները,
ույղուրներն ու թաթարները, ովքեր միասին կազմում են այս երկրի բնակչության 5.5%-ը: Ղազախստանի մուսուլմանների մոտ 1%-ն է շաֆիական մազհաբի հետևորդ/չեչեններ/: Ողջ երկրում գործում են 2300 մզկիթներ: Երկրում կան նաև Ահմադիականներ, ովքեր այստեղ հաստատվել են 1991թ-ին և բնակվում են Ալմաթիում /Ալմա-Աթա/: Այստեղ են ապրում նաև 1944թ-ին Ստալինի կողմից Ջավախքից արտաքսված մցխեթցի թուրքերի ժառանգները` մոտ 150.000 մարդ: /1.8%/



No comments:
Post a Comment