Մուսուլմանների քանակը 7,006,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն ` 99.0
Տաջիկստանի գրեթե ողջ բնակչությունը սուննիներ են, իրավական դպրոցը հանաֆիականությունն է, Տաջիկստանը հետսովետական միակ հանրապետությունն է, որտեղ իսլամը հռչակված է որպես պետական կրոն, մուսուլմանների 95%-ը սուննիներ են, շիաները 3-4% են կազմում: Դրանք
Պամիր կամ Բադահշարի էթնիկ խմբի ներկայացուցիչներն են, պամիրցիները իսմայիլականներ են, նրանք կենտրոնացած են Տաջիկստանի արևելյան Գորնո-Բադահշստան նահանգում, պամիրցիների հոգևոր կենտրոնը Աֆղանստանի սահմանին գտնվող Խորուղ քաղաքն է: Սահմանից այն կողմ` Աֆղանստանի հյուսիս-արևելքում նույնպես իսմայիլականներ են ապրում: Աֆղանստանի այդ շրջանը կոչվում է Բադահշան: Տաջիկստանում տարածված է նաև նակշբանդիականությունն ու քադիրիականությունը:


No comments:
Post a Comment