Sunday, 29 January 2012

Չինաստան

Մուսուլմանների քանակը     23,308,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն `1.8

Չինաստանի մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, իրավական դպրոցներից ամենատարածվածը հանաֆիականությունն է, Չինաստանի իսլամ դավանող ամենամեծ ժողովրդի` հուիների 58%-ը Գեդիմուականներ են/Հանաֆիական մազհաբիից անջատված,
Չինաստանում ի հայտ եկած իրավական առաջին դպրոցն է/, 21%-ը  Յիհեուանիներ /սրանք Չինաստանի Մուսուլման Եղբայրներն են, սուննի հանաֆիականներ/, սուֆիական տարիկաներից առկա են` 10.9%-ը Ջահրիյաներ, 7.2%-ը Խուֆֆիներ /Չինաստանի սուֆիական դպրոցը կոչվում է Մենհուան, նշված երկու տարիկաներն էլ նակշբանդիականության ճյուղեր են/, 1.4%-ը Քադիրիականներ, 0.7%-ը Քուբրաուիականներ:
Չինաստանի շիաները հիմնականում իսմայիլականներ են, ազգությամբ տաջիկներ, բնակվում են Քսինջիանգի Տաշքուրկան և Սարիքուլ շրջաններում, նրանք իրենց հարևանությամբ բնակվող սուննի կիրգիզների և ույղուրների կողմից հայտարարվել են անհավատներ,  ունեն լարված հարաբերություններ միմյանց հետ, շիա-իսնաաշարիականներ կան Յունանում և Գուանքսիում (շարությակությունը` հաջորդիվ):
Մուսուլմանները Չինաստանում բնակվում են երկրի բոլոր նահանգներում, առավել կենտրոնացած են արևմտյան Քսինջիանգ, Գանսու և Նինգսիա նահանգներում, մեծ քանակությամբ մուսուլմաններ կան նաև հարավարևմտյան Յուննան և կենտրոնական Հենան նահանգներում, Չինաստանում պաշտոնապես գրանցված 55 էթնիկ փոքրամասնություններից 10-ը մուսուլմաններ են, իսլամ դավանող  ամենախոշոր էթնիկ խումբը երկրի մուսուլմանների մոտ կեսը կազմող Հուիներն են` մոտ 12 միլիոն մարդ, 9 միլիոն են ույղուրները` կազմելով Չինաստանի բնակչության մոտ 40%-ը, ղազախները երրորդ տեղում են` 1.3 միլիոն` 6.2.%, Չինաստանի մուսուլմանների թվում են նաև դոնքսիանգները (514,000, 2.5%) ղրղզները (161,000), սալարները (105,000), տաջիկները (41,000), ուզբեկները, բոնանները և թաթարները: Տիբեթում բնակվող մուսուլմանները պաշտոնապես համարվում են Տիբեթցիներ: Երկրի արևմտյան, հիմնականում մուսուլմանաբնակ Քսինջիանգ, Գանսու, Քինղաի և Նինգսիա նահանգները միասին կազմում են «Ղուրանի գոտին»:
Քսինջիանգ,
Յուննան,
Գանսու,
Հենան,
Նինգսիա,
Ղուրանի գոտի

            




No comments:

Post a Comment