Saturday, 28 January 2012

Թուրքիա

Մուսուլմանների քանակը ՝   74,660,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝     98.6


ԱՄՆ ԿՀՎ տվյալների համաձայն Թուրքիայի բնակչության 99.8% ը մուսուլմաններ են, սակայն հարցումների համաձայն իրենց մուսուլման են համարում այս երկրի բնակչության 97.8%-ը: Վերջին շրջանում քրդացած և թուրքացած քաղաքացիների շրջանում նկատվում են քրիստոնեական ինքնագիտակցության վերականգման միտումներ: Սա վերաբերում է
առաջին հերթին Արևմտյան Հայաստանում Մեծ Եղեռնից հետո կրոնափոխ եղած հայերին:
Թուրքիայի մուսուլմանների ճնշող մեծամասնությունը` մոտ 70-80%-ը սուննիներ են, տարածված հիմնական իրավական դպրոցը հանաֆիականությունն է, ընդհանուր մուսուլմանների մոտ 20%-ը շիաներ են, որոնց մեծամասնությունը կազմում են ալաուիները, ովքեր կենտրոնացած են երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում` Թունջելիում /Դերսիմ/, Բինգյոլում, Էլյազիգում, Մարաշի և Մալաթիայի շրջաններում, ինչպես նաև Էրզրումում, Կարսում, Սըվազում/Սեբաստիա/ և երկրի տարբեր շրջանների բազմաթիվ այլ քաղաքներում, իսկ իսնաաշարիականները կազմում են մուսուլմանների ընդհանուր քանակի 3%-ը:
Թուրքիայի բնակչության մոտ 20%-ը կազմում են քրդերը/Երրորդ քարտեզ/, ովքեր շաֆիական մազհաբի հետևորդներ են, կենտրոնացած են երկրի հարավարևելյան շրջաններում:
Թուրքիայում լայն տարածում է գտել սուֆիզմը, հատկապես Նակշբանդիականությունը, որի հետևորդներն այսօր երկրում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության մեջ ղեկավար դիրքեր են զբաղեցնում: Նախքան 1925թ-ին Աթաթուրքի` սուֆիական բոլոր տարիկաների արգելման մասին  որոշմանը, ժամանակակից Թուրքիայի տարածքում 80-100.000 հետևորդ ուներ Մաուլաուիա տարիկան, որը Թուրքիայում գործում է առ այսօր: Թուրքիայում ավանդական տարածում ունի նաև Բեքթաշիականությունը: Մինչև նախորդ դարի 50-ականները սուֆիական այս եղբայրության անդամներն ուներին քաղաքական լուրջ դերակատարություն այս երկրում:


No comments:

Post a Comment