Saturday, 28 January 2012

Ադրբեջան

Մուսուլմանների քանակը՝     8,795,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 98.4

Ադրբեջանի մուսուլմանների 85%-ը շիա-իսնաաշարիականներ են, դրանք հիմնականում ազգությամբ ազերիներն են, սուննիները կազմում են ընդամենը 15%, այդ թվում երկրի ընդհանուր բնակչության 2.2% կազմող լեզգիները` երկրի հյուսիս-արելքում` ՌԴ սահմանամերձ շրջաններում,
ովքեր սուննի հանաֆիական են, տարածված է նաև սալաֆիականությունը:
Իշխանությունների տվյալներով Ադրբեջանում բնակվում են ընդամենը 76.000 թալիշներ, մինչդեռ թալիշների պնդմամբ իրենց թիվն այդ երկրում անցնում է կես միլիոնից, թալիշները շիաներ են, սակայն պահպանում են իրենց նախկին հավատալիքների մի մասը, հավատում են բարի և չար հոգիներին,  ազդված են կրակապաշտությունից, թալիշների կենտրոնը Լենքորանն է և Աստարան` Ադրբեջանի հարավ-արևելյան` ափամերձ շրջաններում: Նախիջևանում ժամանակին ապրում էին մեծ թվով քրդեր, ովքեր Սովետական Միության տարիներին կորցրին իրենց ինքնությունը, Նախիջևանի քրդերից են սերում նաև այս երկրի նախագահներ` հայր և որդի Ալիևները: Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-զադեն, ով շիա-ազերի է, աշխարհի միակ հոգևոր առաջնորդն է, ով ղեկավարում թե սուննիական, թե շիական համայնքներ:

No comments:

Post a Comment