Մուսուլմանների քանակը ՝ 74,819,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 99.6
է սուննիական մզկիթների կառուցումն այն շրջաններում, որտեղ սուննիները մեծամասնություն չեն կազմում, սուննիները մուսուլման բնակչության 8% են, հիմնականում հանաֆիներ են, դրանք հիմնականում թուրքմեններ, արաբներ և քրդեր են, շաֆիականությունը տարածված է միայն քրդերի շրջանում, արաբները բնակվում են Հորմոզղան նահանգում` Օրմուզի նեղուցի և Պարսից ծոցի շրջակայքում, ինչպես նաև Աբադանում և Իրաքի հարավային սահմանամերձ տարածքներում, իսկ քրդերը երկրի հյուսիս-արմուտքում` Թուրքիայի և Իրաքի սահմանամերձ շրջաններում: Իրանի հյուսիսում մեծ թիվ են կազմում ազերիները, ովքեր շիա-իսնաաշարիականներ են, ազերիներն ու թյուրքախոս այլ ժողովուրդները միասին Իրանի բնակչության 36% են կազմում, քրդերը` 10%: Սուննիներ են նաև բելուջիները` երկրի հարավ-արևելյան հատվածում` Պակիստանի սահմանամերձ շրջաններում, նրանք ողջ բնակչության 2% են կազմում:
Իրանում տարածված սուֆիական տարիկաներից է Սաֆաուիան, տարածված են նաև Շիշթիա, Նիմաթուլլահ և Նակշբանդիա տարիկաները, վերջինը տարածված է հատկապես քրդաբնակ շրջաններում: Իսլամական հեղափոխությունից հետո սուֆիական տարիկաները ենթարկվեցին հալածանքների, շատ սուֆիներ հեռացան Իրանից, պաշտոնապես նրանց թվաքանակի մասին հստակ տեղեկություն չկա, սակայն հնարավոր է, որ Իրանի սուֆիները 2-5 միլիոն են:
Երկրում ապրում են կրակապաշտներ, ովքեր ազգությամբ իրանցիներ են, բնակվում են Թեհրանում, Քերմանում և Յազդում:


No comments:
Post a Comment