Մուսուլմանների քանակը 178,097,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն 96.4
Իրանից հետո: Պակիստանի մուսուլմանների գրեթե կեսը Բարելվիներ են /19-րդ դարում ի հայտ եկած հակավահաբիական շարժում, բարելվիները կողմ են սուֆիական տարիկաների գործունեությանը և առաջին հերթին այդ պատճառով են դեմ վահաբիականությանը/, 20%-ը Դեոբանդիներ են /19-րդ դարում ի հայտ եկած շարժում, դեոբանդիները հանաֆիականներ են/, իսմաիլիներն ու ահմադիականները 2% են կազմում, ճիշտ այդքան են նաև Ահլ ալ-Հադիսի հետևորդները և սալաֆիները: Իսմայիլականների թվում են Մուսթաալիների երկու ճյուղերի անդամները` Բոհրա Դաուդիականներն ու Բոհրա Սուլեյմանականները: Երկրի հարավ-արևմտյան հատվածում` Բելուջիստանի պակիստանյան հատվածում տարածված են զիքրիականները /18-րդ դարում առաջացած շարժում, որի նպատակաը Բրիտանական գաղութացման դեմ պայքարելն էր, զիքրիականները հանաֆիական մազհաբի հետևորդներ են, ներկայումս մասսայաբար վերադառնում են իրենց նախկին կրոնին, շարժումը գրեթե չի գործում/:
Պակիստանում տարածված է նաև սուֆիզմը, մեծ քանակությամբ հետևորդներ ունեն Նաքշբանդիա, Քադիրիա, Շիշտանիա և Շահրավարդիա տարիկաները: Կան նաև Ահմադիականներ, ում պետությունը մուսուլման չի համարում:



No comments:
Post a Comment