Մուսուլմանների քանակը ` 29,047,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն` 99.8
Աֆղանստանի մուսուլմանների մոտ 90%-ը սուննիներ են, հանաֆիական մազհաբի հետևորդներ, մնացած մուսուլմանները հիմնականում շիա-իսնաաշարիականներ են, ովքեր հիմնականում երկրի կենտրոնական Հազարաջատ նահանգում բնակվող էթնիկ
հազարիներ են, երկրի կենտրոնական մեկ այլ նահանգում` Բամյանում բնակչությունը խառն է` կան սուննիներ, իսնաաշարիականներ և իսմայիլիներ: Շիաներն ապրում են նաև խոշոր քաղաքներում` Քաբուլում, Մազարի Շարիֆում, Կանդահարում: Քաբուլից հյուսիս գտնվող Բաղլան նահանգում իսմայիլիներն ունեն քաղաքական զգալի ազդեցություն: Իսմայիլիները մեծ քանակ են կազմում նաև Տաջիկստանի սահմանակից Բադաhշան նահանգում և Աֆղանստանը Չինաստանին միացնող Վաքհանի միջանցքում, այստեղի իսմայիլիները ազգությամբ տաջիկներ են:

Սուֆիական տարիկաներից տարածված են նաքշբանդիականությունը, քադիրիականությունն ու շիշթիան, կան նաև ահմադիականներ: Սուֆիները տարածված են հատկապես Հերատ նահանգում, գործում են նաև Մայմանայում, Ֆարյաբում և Քունդուզում: Նաքշբանդիները ակտիվ են Քաբուլում և Մազարի Շարիֆում, քադիրիները` Վարդակում և Նանգահարում, իսկ շիշթիականները` Օբեում և Կարուհում:

No comments:
Post a Comment