Մուսուլմանների քանակը 148,607,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 90.4
Բանգլադեշի մուսուլմաններն, ըստ այդ երկրի նահանգների, ունեն քանակական հետևյալ պատկերը
Բարիսալ89%, Չիտագոնգ90%, Դակա90%, Խուլնա82.87%, Ռաջշահի89.84%, Սիլհետ97%
Բանգլադեշի մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, իրավական դպրոցը հանաֆիականությունն է, սուննիների շրջանում մեծ քանակություն են կազմում Դեոբանդիները, որոնց մեծ մասը «Թաբլիղի Ջամաաթ» շարժման անդամներ են: Կան նաև սալաֆիներ, երկրում ակտիվ են Ահլ ալ-Հադիսիականները: Բանգլադեշի մուսուլմանների շրջանում կան նաև ահմադիականներ, նրանց թիվը հասնում է 100.000-ի:
Դեոբանդիների և Վահաբիականների կողմից անհանդուրժողական վերաբերմունքի են արժանանում սուֆիները, Բանգլադեշում սուֆիզմի դերը մեծ է, սուֆիների գործունեության արդյունքում ոչ մուսուլմաններն այս երկրում կրոնափոխ են լինում: Տարածված տարիկաներից են Քադիրիան, Մաիզբհանդարիան, Նակշբանդիան, Շիշտիան, Սոհրադիան և Ռեգաիան:



No comments:
Post a Comment