Մուսուլմանների քանակը ՝ 185,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 0.1
Մինչև 19-րդ դարի կեսը Ճապոնիայում մուսուլմաններ գրեթե չեն եղել, 1870թ-ին Ղուրանը թարգմանվեց ճապոներեն, առաջին մուսուլմաններն այս երկրում հիմնականում մալայացի վաճառականներ էին, 20-րդ դարի
սկզբներին այստեղ են հայտնվում ռուսաստանաբնակ թաթարներ, նույն ժամանակ իսլամը տարածվում է նաև փոքր թվով բնիկ ճապոնացիների շրջանում, 1935թ-ին Կոբեում կառուցվում է Ճապոնիայում առաջին մզկիթը, նույն թվականին այստեղ են հաստատվում նաև փոքր թվով Ահմադիականներ: Այսօր Ճապոնիայում գործում են շուրջ 40 մզկիթներ: Երկրի մուսուլմանների 10% -ը բնիկ ճապոնացիներ են, մյուսները ինդոնեզիացիներ, բանգլադեշցիներ, պակիստանցիներ, և իրանցիներ:


No comments:
Post a Comment