Sunday, 29 January 2012

Ռուսաստանի Դաշնություն

Մուսուլմանների քանակը     16,379,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 11.7

Իսլամն այսօրվա ՌԴ տարածքում հայտնվել է դեռ 8-րդ դարում, երբ արաբական արշավանքների արդյունքում արաբները նվաճեցին ներկայիս Դաղստանի տարածքը: 9-րդ դարում Վոլգայի Բուլղարներն իսլամ են ընդունում, իսկ 10-րդ դարում ստեղծում են ներկայիս ՌԴ տարածքում իսլամական առաջին պետությունը: Հետագայում իսլամը
տարածվում է թաթարների շրջանում:
ՌԴ մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, շիաները կազմում են 10%, շիաների քանակն աճում է Ադրբեջանից Ռուսաստան աշխատանքի մեկնողների հաշվին, հետսովետական շրջանում Չեչնիայում, Ինգուշեթիայում և Դաղստանում տարածվում է նակշբանդիականությունը, քադիրիականությունն ու շազիլիականությունը: ՌԴ-ում անկախությունից ի վեր` ընդամենը 20 տարվա ընթացքում մզկիթների թիվը բազմապատկվել է 72 անգամ, 100-ից հասնելով 7200-ի:/շարունակությունը` հաջորդիվ/:
ՌԴ մուսուլմանները կենտրոնացած են Վոլգայի ավազանում` Թաթարստանում, վերջինիս սահմանակցող Բաշկիրիայում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում:
Թաթարստան-այս հանրապետության բնակչության 53.2% /2 միլիոն/, թաթարներ են, ռուսները կազմում են 40%/1.5 միլիոն/, չուվաշները 3% /120.000/, կան նաև ուդմուրտներ և բաշկիրներ: Թաթարները սուննի-հանաֆիականներ են: Կազանը մուսուլմանների քանակությամբ ՌԴ երկրորդ քաղաքն է Մոսկվայից հետո:
Բաշկիրիա-այս հանրապետության բնակչության 30%-ն են բաշկիրներ, 36%-ը ռուսներ են, իսկ 25%-ը թաթարներ են: Բաշկիրներն ու թաթարները միասին մեծամասնություն են կազմում այս հանրապետության տարածքում, երկուսն ել սուննիներ են, տարածված իրավական դպրոցը հանաֆիականությունն է:
Հյուսիսային Կովկաս`/արևմուտքից արևելք/
Ադիգեա-անկլավ Կրասնոդարի երկրամասում-ադիգեացիները կամ չերքեսներն այստեղ կազմում են բնակչության մեկ-քառորդը` մոտ 110.000  մարդ, սուննիներ են, հանաֆիական դպրոցի հետևորդներ:
Կարաչաևո-Չերկեսիա-այստեղի էթնիկական կազմը 2010թ-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը`կարաչայներ` 194,324` 41.0%, չերկեսներ`56,466, 11.9%, ռուսներ` 150,025, 31.6% : Կարաչայները թյուրքախոս սուննիներ են, հանաֆիականներ:
Կաբարդինո-Բալկարիա-կաբարդայներ` 490,453, 57.2%, բալկարներ`108,577, 12.7%, ռուսներ` 193,155, 22.5%: Կաբարդայները ազգակցական կապեր ունեն ադիգեացիների` չերքեզների հետ, սուննի հանաֆիականներ են, բալկարները թյուրքախոս սուննի հանաֆիականներ են:
Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում մուսուլմանները փոքրամասնություն են կազմում, ընդամենը 5-6%, հիմնականում ինգուշներ են, սուննիներ, շաֆիական մազհաբի հետևորդներ:
Ինգուշեթիա-այստեղ բնակչության 94.1%-ը ինգուշներ են, մոտ 385,000 մարդ, կան մոտ 20.000 չեչեններ: Ինգուշները սուննիներ են, տարածված է շաֆիական մազհաբը, այստեղ ակտիվ են նակշբանդիականությունը և քադիրիականությունը:
Չեչնիա-մուսուլմանների քանակը 1,206,551 է, ինչը կազմում է հանրապետության 95.3%-ը, չեչենների մեծամասնությունը սուննի շաֆիականներ են, փոքրամասնությունը հանաֆիական, տարածված է նակշբանդիականությունը և քադիրիականությունը, կան նաև սալաֆիներ, նակշբանդիները ակտիվ են հատկապես Չեչնիայի արևելքում և հարևան Դաղստանում, իսկ քադիրիները Ինգուշեթիայում և Չեչնիայի արևմտյան ու կենտրոնական հատվածներում:
Դաղստան-այստեղ բնակչության 91%-ը մուսուլմաններ են, ազգությամբ ավարներ, չեչեններ, ազերիներ, լեզգիներ և այլն, հիմնականում սուննիներ են, շաֆիական մազհաբի հետևորդներ, հարավային` Ադրբեջանին սահմանակից շրջաններում, մասնավորապես Դերբենտում, կան նաև շիաներ, ովքեր ազգությամբ ադրբեջանցիներ են:
Դաղստանում նակշբանիդականությունն ու քադիրիականությունը տարածվել են դեռ 14-րդ դարում, այսօր բացի այս երկու տարիկաներից Դաղստանում ակտիվ է նաև շազիլիականությունը:

No comments:

Post a Comment