Sunday, 29 January 2012

Նեպալ

Մուսուլմանների քանակը     1,253,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 4.2
Նեպալի մուսուլմաններն այստեղ են հայտնվել հարավարևելյան Ասիայի երկրներից, մուսուլմանների գրեթե 97%-ը բնակվում է երկրի ողջ հարավը` արևմուտքից արևելք ընդգրկող Տերայի նահանգում, իսկ մյուս 3%-ը` մայրաքաղաք Կատմանդուում: Տերայի նահանգի արևելյան Ռաուտահատ, Բարա և Պարսա շրջաններում մուսուլմանների քանակն ավելի շատ է, քան նույն նահանգի
արևմտյան Բիհար, Կապիլբաշտու և Բանկե շրջաններում: Նեխալի մուսուլմանների մեծ մասն ազգությամբ հնդիկներ են: 16-րդ դարից այստեղ են բնակվում մուսուլման քաշմիրցիներ, Հիմալայների ստորոտում շատ են Մադհեսի-մուսուլմանները, Մադհեսի ժողովուրդը կազմում է Նեպալի բնակչության մոտ 40%-ը: Նեպալում բնակվում են նաև Տիբեթի մուսուլմաններ:

No comments:

Post a Comment