Tuesday, 31 January 2012

Մալայզիա

Մուսուլմանների քանակը     17,139,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 61.4

Մալայզիան կազմված է երկու խոշոր հատվածներից, երկրի տարածքը բաժանված է Մալայական թերակղզու և Մալայական Բորնեոի /Կալիմանտան/ միջև, երկրի ընդհանուր բնակչությունը մոտ 28  միլիոն է, որից 20-ը բնակվում է թերակղզու հատվածում:
Մալայզիան որակվում է որպես դաշնային
սահմանադրական միապետություն, այս երկրի դաշնային նահանգների մեծամասնության  ղեկավարները անվանվում են սուլթաններ, Մալայզիայի մուսուլմանները հիմնականում մալայացիներ են, կան նաև ինդոնեզիացիներ և հնդիկներ, գրեթե բոլորը սուննիներ են, տարածված իրավական դպրոցը շաֆիականությունն է: Շիաներն ու ահմադիականները փոքր թիվ են կազմում, հաճախ հալածանքների են ենթարկվում: 1994թ-ից Մալայզիայում արգելված է իսլամական ալ-Արքամ խմբավորման գործունեությունը:

No comments:

Post a Comment