Tuesday, 31 January 2012

Սինգապուր

Մուսուլմանների քանակը     721,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  14.9

Սինգապուրի մուսուլմանների մեծ մասը մալայացիներ են, սուննիներ, շաֆիական մազհաբի հետևորդներ, մալայացիները կազմում են այս երկրի բնակչության 13%-ը, գերակշիռ մասն իսլամադավան են, մուսուլմանների 17%-ը  հնդիկներ են, հանաֆիներ,  նույն իրավական դպրոցի
հետևորդներ են նաև փոքր թվով չինացի մուսուլմանները, պակիստանցիները, Մյանմայի մուսուլմաններն  ու արաբները: Սինգապուրում կան նաև շիա-իսնաաշարիականներ և իսմայիլիներ` այդ թվում Բոհրա Դաուդիականներ: Սինգապուրում հայտնված առաջին շիաները Խոջաներն են եղել, նրանց ջանքերի շնորհիվ Սինգապուրում ստեղծվել է «Մուսուլման Ջաֆարիականների Ասոցացիան»: Սինգապուրում գործում են 69 մզկիթներ:

No comments:

Post a Comment