Wednesday, 1 February 2012

Ինդոնեզիա

Մուսուլմանների քանակը     204,847,000  
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝ 88.1

Ինդոնեզիան աշխարհի մուսուլմանական բնակչության ամենամեծ երկիրն է, ճնշող մեծամասնությունը սուննիներ են, իրավական դպրոցը շաֆիականությունն է, երկրում ապրում են մեկ միլիոն շիաներ և կես միլիոն ահմադիականներ, նրանք պարբերաբար հալածանքների են ենթարկվում սուննիների կողմից:

Մուսուլմանները մեծամասնություն են կազմում երկրի գրեթե բոլոր շրջաններում և կղզիներում, բացառությամբ Պապուայում, Բալիում և Սումատրայի հյուսիսային շրջաններում ու Հյուսիսային Սուլավեսիում: Առավել պահպանողական մուսուլմանները բնակվում են Ճավա կղզում: Այստեղ բնակչության 90%ն է մուսուլման, մի մասը աբանգանցիներ են` Ինդոնեզիայի առավել պահպանողական մուսուլմաններն են, մյուս մասը` սանտրիներ են, բիդաայի կողմնակիցներ: Սումատրայի 45 միլիոն բնակչության 87%-ն են մուսուլման:
Իսլամն Ինդոնեզիայում հայտնվել է 12-15-րդ դարերում, սկսվել է տարածվել Սումատրայում և Ճավայի հյուսիսում, ապա Կալիմանտանում: Ինդոնեզիայում իսլամն առաջին անգամ ոտք է դրել սուֆիզմի տեսքով, 15-րդ դարում այստեղ հայտնված հնդիկները, արաբները և իրանցիները, որոնցից շատերը ամենատարբեր տարիկաների ազդեցության տակ էին գտնվում, Ճավայում հիմնում են «9 սուֆիներ միություն»` «Վալիսոնգո» /տեղական բարբառով 9 սուֆիներ/:

No comments:

Post a Comment