Մայրաքաղաք՝Դոդոմա
Բնակչություն՝43,739,000 /2009/
Իսլամի վաղ ներկայությունը այստեղ ապացուցում է Շանգայում կառուցված 8րդ դարի մզկիթը:Մարոկկացի ճանապարհորդ իբն Բատուտան ով այցելում է Արևելյան Աֆրիկա նշում է,
որ տեղանքն այնքան իսլամական էր,որ նա իրեն զգում էր տանը:Ափի բնակչությունը հիմնականում մուսուլմաններ էին իսկ արաբերենը գրականության և առևտրի հիմնական լեզուն էր:Հետագա դարերի ընթցքում իսլամի տարածման հարցում մեծ դեր է ունեցել առևտուրը:Ներկայումս Տանզանիայի բնակչության Ներկայումս Տանզանիայի բնակչության 35 տոկոսը մուսուլմաններ են: Նրանց մեծամասնություն պատկանում են շաֆիական մազհաբին իսկ հնդիկները և պակիստանցիները՝հանաֆիական,եմենցիների մի փոքր խումբ էլ պատկանում է հանբալիական և մալիքեական մազհաբին:Շիաները,որոնք փոքրամասնություն են կազմում հիմնականում ասիական ծագում ունեն:Շիական ուղղություններից տարածված է իմամականությունը,իսմայիլականությունը և բոհրան:Երկրում գործում է նաև ահմադիյաների փոքր բայց ակտիվ համայնք:Սուֆիական ուղղություններից լայն տարածում է գտել կադիրիյան իր տարբեր ճյուղավորումներով և շազիլիյան:[1]

No comments:
Post a Comment