Մայրաքաղաք՝ Դուշանբե
Բնակչություն՝ 7,995,754 /2010/
Իսլամը ներթափանցել է ներկայիս Տաջիկստանի տարածք բավական վաղ սկսած 7 րդ դարի կեսերից:Արդեն 8 րդ դարի վերջում իսլամը լայն տարածում էր գտել բնակչության զգալի մասի մոտ Ամու Դարյա և Սիր Դարյա գետերի մեջտեղում:
10 րդ դարում իսլամը դարձավ Սամանյան դինաստիայի պաշտոնական կրոնը:Ներկայումս Տաջիկստանի բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են ,որոնց շուրջ 95 տոկոսը սուննի են պատկանում են հանաֆիական մազհաբին:3 տոկոսը շիաներ են,որոնցից շուրջ 350000 իսմաիլիներ են:Մնացածները Լեռնային Բադախշան շրջանից են,նրանց իսլմաը բավական էկլետիկ է ,վերջիններս մեծ ուշադրություն են դարձնում էզոտերիկ գիտելիքին և կարևորություն չեն տալիս սուննիական ավանդական ծեսերին և այլն:Անդարբակի շրջանում կան իսնաաշարիականների փոքրաթիվ համայնք:Ավանդական իսլամին զուգընթաց երկրում դեռևս պահպանվել են հին հավատալիքներըինչպեսօրինակ սրբերին երկրպագելը,հավատքը հրաշքների և հրաշալիքների նկատմամբ:[1]Մինչև Խորհրդային կարգերի հաստատումը Տաջիկստանում յուրաքանչյուր շրջան,գյուղ ուներ իր հատուկ սրբավայրը ,սուրբ քարեր,սուրբ ծառեր և այլն:
Սուֆիական տարիկաների այստեղ մեծ տարածում ունի նակշբանդիան որն այստեղ հայտնի է խվաջագան անունով:
Տաջիկստանում կան շուրջ 130 մզկիթներ,2800 փոքր մզկիթնր և աղոթատներ և 150 Ղուրանի դպրոցի:Վերջերս Տաջիկստանի իշխանությունները ստիպված էին եղել փակել մի շարք անօրինական գործող մզկիթներ և աղոթատներ պատճառաբանելով որ երիտասարդների համար դա պարապ ժամանակ վտնելու վայր է,որտեղ նրանք ժամերով նստում են,ետ ընկնում դասերից:
[1] Aziz Nizayi ‘’Islam in Tajikistan.Tradition and modernity’’ http://www.biblicalstudies.org.uk/pdf/rss/26-1_039.pdf

No comments:
Post a Comment