Tuesday, 10 January 2012

Ուզբեկստանի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Տաշքենդ
Բնակչություն՝27,606,007 /2009/
Իսլամը ներկայիս Ուզբեկստանի տարածք մուտք է գործել 8 րդ դարի ընթացքում երբ արաբները ներխուժեցին Կենտրոնական Ասիայի տարածք:Հետագայում այն լայն տարածում ունեցավ հատկապես Սամանյան կառավարիչների վարած քաղաքականության
հետևանքով,երբ մեծ թվով մարդիկ դավանափոխ եղան:Իսլամի տարածման գործում իրենց տեղն ունեն նաև սուֆիները:
Ներկայումս Ուզբեկստանի բնակչության 96,3 տոկոսը մուսուլմաններ են:Մեծամասնությունը  սուննի մուսուլմաններ են,որոնք պատկանում են շաֆիական մազհաբին:[1]Կան նաև փոքրաթիվ շիաներ,որոնք հիմնականում պարսիկներն են:Երկրում կա ընդամենը երկու շիական մզկիթ,որոնցից մեկը գտնվում է Սամարկանդում մյուսը Բուխարայում:
Սուֆիական տարիկաներից Ուզբեկստանում տարածված են քուբրավիյա,նակշբանդիայ,յասավիյա տարիկաները:

No comments:

Post a Comment