Մայրաքաղաքը՝Բուենոս Այրես
Բնակչությունը՝40 091 359 /2010/
Արգենտինա-Առաջին մուսուլմանները ժամանել են Արգենտինա սկսած 16րդ դարից:Ներկայումս Արգենտինայի մուսուլամանների մեծ մասը կազմում են լիբանանցի և սիրիացի գաղթականները,որոնք ժամանել են Արգենտինա սկսած Առաջին համաշխարհային
պատերազմի տարիներց:Ուշագրավ է,որ այստեղ կան շուրջ 3,5 մլն արգենտինացիներ,ովքեր ունեն արաբական ծագում:Նրանց մեջ է Կառլոց Մենեմի ընտանիքը,ով քրիստոնեություն էր ընդունել քաղաքական նկատառումներից ելենոլով և նույնիսկ դարձել հանրապետության նախագահ:[1]Բուենոս Այրեսում և երկրի այլ մասերում կան շիական մեծ համայնքներ և երեք շիական մզկիթ:Բացի այդ Արգենտինայում կան բազմաթիվ մզկիթներ,որոնցից ամենամեծը թագավոր Ֆահդի Իսլամի մշակութային կենտրոնն է,որը կառուցվել է 1989 թվականին:Վերջինս գտնվում է մայրաքաղաքում,նրա կառուցման համար Սաուդյան Արաբիայի կոմից տրամադրվել է ,նրա կառուցման համար Սաուդյան Արաբիայի կոմից տրամադրվել է 30 մլն դոլլար և իր մեջ ներառում է մզկիթ,գրադարան,երկու դպրոց և այգի:
Ներկայումս այստեղ կա շուրջ 784000 մուսուլման /2005/:[2] Արգենտինայում է գործում Լատինական Ամերիկայում ամենամեծ իսլամական կազմակերպությունը՝Լատինական Ամերիկայի Իսլամական կազմակերպությունը,որը զբաղվում է Լատինական Ամերիկայի մուսուլմաններով և իսլամի լայն քարոզչությամբ:[3]

No comments:
Post a Comment