Մայրաքաղաք՝ Ջորջթաուն
Բնակչությունը՝ 752,940 /2010/
Գայանա-Գայանան բրիտանական նախկին գաղութ է,որն անկախացել է 1966 թվականին:Բնակչության 55 տոկոսը հնդիկներ են,33 տոկոսը՝
աֆրիկացիներ են:Առաջին մուսուլմանները աֆրիկացիներն էին,որոնք բռնի կրոնափոխվեցին՝ընդունելով քրիստոնեություն:Մինչև 1965 թվականը թե աֆրիկացիները և թե հնդիկները իրավունք չունեին կատարելու իսլամական որևէ ծիսակատարություն,ավանդույթ:Անկախանալուց հետո հինդուիզմը և իսլամը դարձան պետության պաշտոնական կրոնները:1982 թվականի տվյալներով այստեղ կար շուրջ 130000 մուսուլման,որոնց 90 տոկոսը հնդիկներ էին:Ներկայումս Գայանայում կա շուրջ 130 իսլամական կենտրոններ,որոնցից ամենակարևորը Գայանայի իսլամական վստահություն կազմակերպությունն է,որը զբաղվում է բազմապրոֆիլ աշխատանքով:Գայանայում կա նաև Իսլամական համալսարան,որտեղ սովորելու են գալիս տարածաշրջանի մուսուլման երիտասարդները:[1]Ներկայումս Գայանայում կա շուրջ 75000 մուսուլման,որոնց մեծ մասը սուննի են:Այստեղ գործում է 125 մզկիթ:[2][1] David Westerlund, Ingvar Svanberg ՛՛Islam outside the Arab world՛՛ http://books.google.com/books?id=weYQMv2RqCgC&pg=PA452&dq=muslims+in+panama&hl=en&ei=FeHYTt-vDfTb4QTw3IHsDQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=3&ved=0CEIQ6AEwAg#v=onepage&q=muslims%20in%20panama&f=false

No comments:
Post a Comment