Մայրաքաղաք՝Ադիս Աբեբա
Բնակչություն՝82,101,998 /2010/
Առաջին մուսուլմանները,որ ժամանեցին Եթովպիա Մեքքայի բնակիչներն էին,ովքեր այստեղ եկան Կուրեյշ ցեղի բռնություններից խուսափելու համար:Նրանց ընդունեց Եթովպիայի կառավարիչը,ում արաբական ավանդույթն անվանում է Աշամա իբն Աբջար:Հետագայում,երբ կուրեյշ
ցեղի ներկայացուցիչները եկան այստեղ՝պնդելով,որ իրենց հանձնեն փախած մեքքացիներին թագավորը մերժեց նրանց պահանջը:Իր հերթին Մուհամմադ մարգարեն հրամայեց իր ժողովրդին խաղաղությամբ ապրել տեղացի քրիստոնյաների հետ:Առաջին եթովպացին,որ իսլամ ընդունեց հայտնի է Բիլալ անունով,ով Մեքքա այցելելուց հետո դարձավ իսլամի ուժեղ քարոզիչ:վերջինս իր հզոր ձայնի շնորհիվ դարձավ առաջին մուեդինը:[1]Ներկայումս Եթովպիայում կա շուրջ 28,063,000 /2007/ մուսուլման,որոնց մեծ մասը սուննիներ են և պատկանում են շաֆիական մազհաբին:[2]Իսլամի տարածման հարցում մեծ դեր է ունեցել նաև սուֆիզմը:Սուֆիական եղբայրություններից այստեղ ամենատարածվածը կադիրիյան է ՝սկսած 16րդ դարից և սամմանիյան և թիջանիյան՝սկսած 19րդ դարից:[3]

No comments:
Post a Comment