Մայրաքաղաքը՝Նջեմանա
Բնակչություն՝10,329,20 /2010/
Դժվար է նշել կոնկրետ տարեթիվ,երբ իսլամը հայտնվեց Չադում, հայտնի է միայն երբ արաբ գաղթականները 14 րդ դարում եկան Չադ իսլման արդեն իսկ տարածված էր այստեղ:Չնայած այն հանգամանքին,
որ չադում կան մեծաթիվ արաբ գաղթականներ այնուամենայնիվ արաբերենը տեղացի մուսուլմանների մայրենի լեզուն չէ:Շատ տեղացիներ գնացել են Ղուրանի դպրոց անգամ անգիր արել Ղուրանը առանց արաբերեն իմանալու:Չադի իսլամը նախաիսլամական և իսլամական տերրերի յուրահատուկ միացություն է:Այստեղ լայն տարածում է գտել սուֆիզմը,սուֆիական եղբայրություններից հատկապես տարածված է սանուսիյան և թիջանիյան:[1]Ներկայումս Չադում կա 6,257,000 /2005/ մուսուլման որոնք կազմում են տեղի բնակչության 55.8 տոկոսը:[2]Չադում հիմնականում տարածված է մալիքեական մազհաբը:Երկրում չկան իսլամական բարձրագույն ուսումնական հաստատություններ և ուսանողների մեծ մասը մեկնում է Եգիպտոս կամ Խարթում:

No comments:
Post a Comment