Մայրաքաղաք՝Ռաբաթ
Բնակչություն՝35,000,000 /2011/
Իսլամն առաջին անգամ Մարոկկոյի տարածք է ներթափանցել 680 թվականին արաբական զավթումների ժամանակ Ուքբա իբն Նաֆիի կողմից,ով Օմայյան զորավարներից էր:Սակայն ինչևիցե
որոշակի ժամանակ պահանջվեց մինչև Մարրոկն դարձավ իսլամական կայսրության մի մասը:Երկրի շատ մասերում բերբերական խմբերը կամ չէին ընդունում իսլամ կամ իսլամին միաձուլում էին իրենց կրոնական սովորույթները:Իսլամի տարածմանը մեծապես նպաստեց Իդրիսդների դինաստիան:[1]Ներկայումս Մարրոկոյի բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են, որոնց ճնշող մեծամասնությունը սուննի են:Երկրում տարածված սուննիական չորս մազհաբներից ամենատարածվածը մալիքեական մազհաբն է:[2]Մարրոկայում կան նաև շիաներ, որոնք ի դեպ բավական ակտիվ են և դիմել են տեղական իշխանություններին պատոնապես ճանաչման համար:[3]
Սուֆիզմը ներաթափանցել է Մարրոկոյի տարածք 10 րդ դարի վերջին 11 րդ դարի սկզբին:Սուֆիզմի առաջին տարածողներից էր Աբու Իմրան իբն Իսան,ով մեկնել էր Բաղդադ իսկ վերադառնալով Կայրավան տարածել Ջունեյդի դպրոցի սուֆիզմը:Հետագայում երկրում տարածվում են կադիրիյա, շազիլիյա սուֆիական տարիկաները:
Սուֆիզմը Մորկկոյումմ տարբերվում է նրանով, որ այստեղ տարածված է մարբուիտիզմը,ինչը բերբերական հին ավանդույթների և սուֆիզմի արդյունքն է:Մարբուտիզմը իրենից ներկայացնում է սրբերի պաշտամանունք, մարբուտներն էլ բարեպաշտ մուսուլմաններն են ովքեր կարողանում են մարդկանց օժտել շնորհով՝բարաքա անգամ մահից հետո:Մարոկացիների մոտ սովորություն կա այցելելու նրանց գերեզմանները ինչը ուխտագնացության նման բան է: [4]

No comments:
Post a Comment