Saturday, 14 January 2012

Եմենի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Սանա
Բնակչություն՝23 580 000
Եմենը նշանավոր դեր է խաղում վաղ իսլամի պատմության մեջ:Տեղեկություններ կան,որ Եմենի քրիստոնյա թագավոր Աբրահան նույնիսկ հարձակվել է Մեքքայի վրա Մուհամմադի պապի կենդանության օրոք:Եմենի
Սասանյան կառավարիչ Բատանը իսլամի առաջին հետևորդներից էր:[1]
Իսլամը ներթափանցել է Եմեն 7 րդ դարի ընթացքում:Իսլամի ժամանմանը զուգընթաց շատ ցեղեր ընդունեցին այն:Սկսած 8ից մինչև 14րդ դարերի ընթացքում Եմենը եղել է մուսուլմանական դինաստիաների տիրապետության տակ[2]:16րդ դարից սկսած Եմենը ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ,իսկ 1839 ից 1967 թվականների ընթացքում անգլիացիներն էին ղեկավարում հիմնական հարավային Ադենի ծովածոցը:[3]Եմենի մեծ մասը շարունակում էր մնալ մասնատված հյուսիսային մասում զայդիներն էին իսկ հարավում՝սուննիները:
Ներկայումս Եմենի բնակչության 99 տոկոսը մուսուլմաններ են,որոնց 35   տոկոսը զեյդի շիաներ են մնացած 65 տոկոսը սուննի են պատկանում են շաֆիական մազհաբին:Շիաներից և սուննիներից բացի կան նաև իսմաիլիական համայնքներ:
Սուֆիական տարիկաներից այստեղ տարածված են շազիլիյա և ալավիյա տարիկաները:


No comments:

Post a Comment