Saturday, 14 January 2012

Մալիի Հանրապետություն


Մայրաքաղաքը՝Բամակո
Բնակչություն՝ 14,517,176 /2009/
Իսլամի այն տեսակը ,որ տարածված է Մալիյում համարվում է ամենահանդուրժողականը ամբողջ աշխարհում:Կանայք չեն ծածկում իրենց գլուխը և երկրում գործում  քաղաքացիան օրենքը:Մալիի բնակչությունը իսլամի
մեջ ներառել է նաև տեղական ավանդական կրոնական որոշակի տարրեր և ավանդույթներ:Իսլամը բավական հին պատմություն ունի այստեղ՝սկսած 8րդ դարից երբ տեղացի վաճառականները սկսեցին ներկայացնել կրոնը քանր որ ճամփորդել էին Սահարայով և ծանոթացել իսլամին:Սկզբում իսլամը կրթված խավի շրջանում տարածված կրոն էր իսկ տեղաբնիկները շարունակում էին դավանել իրենց կրոնը:Հետագայում ֆրանսիական տիրապետության տարիներին իսլամը լայն տարածում գտավ:[1]Ներկայումս Մալիի բնակչության շուրջ 90 տոկոսը սուննի մուսուլմաններ են,որոնց մեծ մասը պատկանում է մալիքեական մազհաբին:[2]Մալիյում տարածված  է նաև սուֆիզմը հատկապես կադիրիյա և թիջանիյա տարիկաները իրենց ճյուղավորումներով:[3]

No comments:

Post a Comment