Saturday, 14 January 2012

Գերմանիայ Ֆեդերալ Հանրապետություն


Մայրաքաղաք՝Բեռլին
Բնակչություն՝81,799,600
Գերմանիայում բոլոր կրոնական համայնքներն ունեն հավասար իրավունքներ ակտիվ դեր խաղալու երկրի հասարակական կյանքում:Ընդհանուր առմամբ այստեղ կա շուրջ 4,3 մլն  մուսուլման,որոնցից
միայն 2,5 մլն թուրքեր են,կեսմլն յուգոսլավացիներ,ինչպես նաև կան մուսուլմաններ Իրաքից,Լիբանանից,Հարավային Աֆրիկայից,Իրանից և այլն:Մուսուլմանների մեծ մասը սուննի են կան նաև շիաներ և ալեվիական համայնք,որը պաշտոնապես ընդունված է պետության կողմից:
Գերմանիայում կա 2600 մզկիթ,որոնց մեծ մասը չունի ավանդական մզկիթի տեսք:Դրանցից միայն 180ը ունեն մզկիթի ձև 150ն էլ վերակառուցվում են:
Թուրքիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Նյուրենբերգի համալսարանը հաստատել է ծրագիր,որով տեղում վերապատրաստվում են իսլամի ուսուցիչներ մուսուլման պրոֆեսորների կողմից:Գլխաշորեր Գերմանիայում արգելված չէ կրել նույնիսկ դպրոցներում և համալսարններում:Միակ արգելքը վերաբերվում է դասավանդող ուսուցիչներին:Տեղի  մուսուլմանների կողմից հրատարակվում են թերթեր,որոնցից ամենահայտնին թուրքական ՛՛Զաման՛՛ թերթն է:

No comments:

Post a Comment