Saturday, 14 January 2012

Հունաստանի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Աթենք
Բնակչություն՝11,305,118
Հունաաստանի անկախության ժամանակահատվածում մուսուլմանները աննշան թիվ էին կազմում բայց ժամանակի ընթացքում հատկապես 1912-1913 թվականների ընթացքում Բալկանյան պատերազմի
ժամանակ նրանց թիվը մեծացավ:Շուրջ 500 հազար մուսուլմաններ ստանալավ քաղաքացիություն մնացին երկրում:1947 թվականին Դոդեքանես կղզիների բռնակցումով շուրջ 12000 թուրքախոս և հունախոս մուսուլմաններ դարձան Հունաստանի քաղաքացի:
1990 ականների ընթացքում ներգաղթի մեծ հոսք սկսվեց Աֆրիկայից,Ասիայից,Ալբանիայից:Ներկայումս Հունաստանում կա շուրջ 350000 մուսուլման,որոնց մեծ մասը պակիստանցի,աֆղանցի և բանգլադեշցի են:Կան նաև մեծաթիվ հորդանանցիներ,սիրիացիներ,եգիպտացիներ,իրաքցիներ:Մուսուլմանների մեծ մասը սուննի են,քրդերը,պակիստանցիները,իրանցիները շիաներ են:Թուրքերի մեջ կան ալեվիներ:
Հունաստանում գործում է 300 մզկիթ,80 ոչ պաշտոնական աղոթատեղի:Երկրում ակտիվ գործում է թուրքական մասմեդիան,շուրջ 17 թուրքական թերթ և ամսագիր է տպվում:Աթենքում տպագրվում է 5 արաբալեզու թերթ:

No comments:

Post a Comment