Մայրաքաղաք՝Փարիզ
Բնակչություն՝65,821,885
Մուսուլմանների մեծ ներգաղթ դեպի Ֆրանսիա տեղի ունեցավ դեռևս Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին:Դրանք հիմնականում ֆրանսիական բանակում ծառայող ալժիրցի,մարոկացի
և թունիսցի զինվորներն էին:Հետագայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց թիվը մեծացավ:1964 թվականին Թուրքիան Ֆրանսիայի հետ կնքեց աշխատանքային պայմանագիր և մեծաթիվ թուրքեր տեղափոխվեցին այստեղ:Մուսուլմանների մեծ մասն ապրում է Փարիզում,Լիոնում և այլ ֆրանսիական քաղաքներում:Երկրում գործում են հարյուրավոր իսլամական կազմակերպություններ:Դրանցից նշանավոր է Իսլամական կազմակերպությունների միությունը որն ասում են կապ ունի Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ և նպատակ ունի միավորել Ֆրանսիայի բոլոր մուսուլմաններին:Մնացած կազմակերպությունները հիմնականում ներկայացված են երկրներով:Ներկայումս Ֆրանսիայի ընդհանուր բնակչության շուրջ 7,1 տոկոսը մուսուլման են:Ընդհանուր առմամբ երկրում կա 2150 երկրպագության վայր,20մզկիթ մինարեթով:Վերջին երեք տարիների ընթացքում Ֆրանսիայում բացվել է երեք մուսուլմանական դպրոց:Որոշ դպրոցներում էլ այցելում են քրիստոնեական մասնավոր դպրոցներ,որտեղ թույլ է տրվում ,որ դասավանդեն մուսուլման ուսուցիչները:

No comments:
Post a Comment