Saturday, 14 January 2012

Բոսնիա և Հերցեգովինա


Մայրաքաղաք՝Սարայեվո
Բնակչություն՝3,839,737
Իսլամը մուտք է գործել այստեղ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝15րդ դարում:Բոսնիացի մուսուլմանները սերում են քրիստոնյաներից,ովքեր
   Օսմանյան կայսրության 4 դարերի ընթացքում ընդունել են իսլամ:Բոսնիացի մուսուլմանների մեծ մասը սուննիներ են՝հանաֆիական մազհաբի և մատուրիդի:1992-1995թվականներին Բոսնիական պատերազմի ընթացքում երևան են գալիս առաջին սալաֆիները:Նրանց մասին ստույգ տեղեկություններ չկան բայց հայտնի է որ նրանք չունեն մզկիթ:Երկրում կան շատ քիչ շիա մուսուլմաններ բայց չկան շիական մզկիթներ այլ գործում են մի քանի կազմակերպություններ:Բոսնիա Հերցոգովինան աշխարհիկ պետություն է,որտեղ չկա պաշտոնական կրոն:Այստեղ ակտիվ են կադիրի և նակշբանդի սուֆիական տարիկաները:
Երկրում կա շուրջ 1700մզկիթ որոնց մեծ մասը տուժել է պատերազմից և այժմ վերականգնման փուլի մեջ է:[1]


[1] Jorgen S. Nielsen ‘’Yearbook of muslims in Europe,volume 2’’ Leiden 2010,p89

No comments:

Post a Comment