Saturday, 14 January 2012

Բուլղարիայի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Սոֆիա
Բնակչություն՝7,364,570
15րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունը զավթեց Բուլղարիայի թագավորությունը:Իսլամն այստեղ տարածվել է Անատոլիայի թուրքերի վերաբնակեցումների և իսլամ ընդունելու միջոցով
2001 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ կա շուրջ 966978 մուսուլման որը կազմում է բնակչության 12տոկոսը:Մուսուլմանների մեծ մասը սուննի են ,պատկանում են հանաֆիական մազհաբին:Մուսուլմանների 7տոկոսը ալեվի են:1992-2001 թվականներն ընկած ժամանակահատվածում մուսուլմանների թիվը կրճատվել է շուրջ 143317 հոգով ինչը  կապված է միգրացիաների և պոմակների կողմից քրիստոնեություն ընդունման հետ:
Բուլղարիայում չկա պաշտոնական կրոն չնայած որ սահմանադրության մեջ ուղղափառ քրիստոնությունն ընդունված է որպես ավանդական կրոն:Երկրում կա 1217 մզկիթ,240մասջիդ և 50 թեքքե:Պետք է նշել նաև որԲուլղարիայի դպրոցներում օրենքով արգելված է հիջաբ կրելը:[1]


[1] Jorgen S. Nielsen ‘’Yearbook of muslims in Europe,volume 2’’ Leiden 2010,p 107

No comments:

Post a Comment