Մայրաքաղաք՝Բրյուսել
Բնակչություն՝11,007,020
Այստեղ մուսուլմաններ հայտնվել են սկսած 19րդ դարից իսկ մեծ ներգաղթ նկատվել է հատկապես սկսած 20 րդ դարի երկրորդ կեսից:Նրանց մեծ մասը Միջերկրական ծովի շրջակայքից էին արդեն
1985 թվականի տվյալներով նրանց թիվը հասնում էր 200 հազարի:Ներկայումս Բելգիայի մուսուլմանների 2/3 ունեն տեղական քաղաքացիություն:Մուսուլմանների մեծ մասյն արում է Բրյուսելում՝կազմելով տեղի բնակչության 17տոկոսը:39 տոկոսն ապրում է Ֆլանդերսում՝հյուսիսային հոլանդախոս շրջանում:Նրանք հիմնականում բնակվում են Անտվերպենում,Լիմբուրգում:Մնացած 21 տոկոսը բնակվում են հարավում գտնվող ֆրանսիախոս Վալոնիայում:Մուսուլմանների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 450 հազար,որոնց մեջ ճնշող մեծամասնություն են կազմում մարոկացիները և թուրքերը,կան նաև ալժիրցիներ,թունիսցիներ,Հյուսիսայն Ասիայից,Բալկաններից մուսուլմաններ:Մեծ թիվ են կազմում սուննիները,ովքեր պատկանում են մալիքեական,հանաֆիական մազհաբին,կան նաև ալեվիներ:Մուսուլմանների մեծ մասը գործազուրկ է:Հիմնականում թուրքերի և մարոկացիների շրջանում է տարածված գործազրկությունը և տարրական կրթության բացակայությունը:
Երկրում գործող մուսուլմանական կազմակերպությունները հիմնականում ներկայացված են էթնիկ առանձնահատկությունների հիման վրա:Խոշոր կազմակերպություններից է թուրքերի Դիյաներթը որն այժմ ղեկավարում է Բելգիայի մզկիթների 2/3 ը:
Ինչ վերաբերում է մարոկացցիներին ապա նրանց պարագայում կրոնական կազմակերպությունները և մզկիթները կազմակերպված չեն:Խմբավորումներ կան բայց նրանց մեծ մասը ներկայացված են անհատների միջոցով,որոնք ներկայացնում են այս կամ այն կրոնական ուղղությունը:
Ներկայումս Բելգիայում կա Ներկայումս Բելգիայում կա 333 մզկիթ և աղոթատուն,որոնցից 167 ը գտնվում են Ֆլանդերսում,89 Վալոնիայում,77 Բրյուսելում:
Բելգիայում կան մի քանի տպագրատներ և գրախանութներ որոնք մեծամասամբ վաճառում են ավանդական և սալաֆիական գրվածքներ:Հեռարձակման իրավունք ունեն պետության կողմից ճանաչված բոլոր կրոնները բայս իսլամը միակ կրոնն է որ չի օգտվում այդ իրավունքից:[1]

No comments:
Post a Comment