Tuesday, 7 February 2012

ԱՄՆ

Մուսուլմանների քանակը     2,595,000 /որոշ տվյալների համաձայն մինչև 5 միլիոն/ 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն     0.8

ԱՄՆ մուսուլմանները հիմնականում ներգաղթյալներ են, ներգաղթի առաջին հոսանքը տեղի է ունեցել 1880-1914թթ. Օսմանյան կայսրության արաբական
երկրներից և Հարավային Ասիայից, նրանք բնակություն հաստատեցին հիմնականում Միչիգանում, Մասաչուսեթսում և Հյուսիսային Դակոտայում: Հյս.Դակոտայի Ռոսս քաղաքում կառուցվեղ ԱՄՆ-ում առաջին մզկիթը: 1907թ-ին Լեհաստանից այստեղ գաղթեցին թաթարներ և բնակություն հաստատեցին հիմնականում Նյու-Յորքում, 1915թ-ին ալբանացի մուսուլմանները մզկիթ կառուցեցին Մեյնի Բիդդերֆորդ քաղաքում: 1920թ-ին ԱՄՆ-ում հայտնվեցին առաջին ահմադիականները, ովքեր ազգությամբ հնդիկներ էին, 1945թ-ին Միչիգանի Դեարբորն քաղաքում, որտեղ կենտրոնացած են ԱՄՆ արաբները, նույնպես մզկիթ կառուցվեց: Չինաստանից այստեղ գաղթած մուսուլմանները կենրոնացած են Կալիֆորնիայում, հատկապես Լոս-Անջելեսում և Սանտա-Բարբարայում:
ԱՄՆ մուսուլմանների 26%-ը արաբներ են, 34%-հարավային Ասիայից գաղթածներ, Աֆրիկացիները 25% են կազմում, ալբանացիները, թաթարները և աշխարհի այլ վայրերից այստեղ հաստատված մուսուլմանները միասին 15%-են կազմում:
ԱՄՆ մուսուլմանների 23%-ը կրոնափոխներն են, որի 60%-ը սևամորթներ, 34%-ը սպիտակամորթներ: Երկրում գործում են 1209 մզկիթներ, որից 227-ը Կալիֆորնիայում/հաջորդիվ/: Մուսուլմանների գլխավոր կառույցը` «Ամերիկայի Իսլամական Կենտրոնը» տեղակայված է Միչիգանի Դիրբորն քաղաքում:
ԱՄՆ մուսուլմանների կեսը սուննիներ են, դրանք բանգլադեշցիներ են, որոնց 90%-ն են սուննիներ, պակիստանցիների 62%-ը և հնդիկների 82%-ը, շիաները ընդհանուր մուսուլմանների 19% են կազմում, կան ահմադիականներ, շիաների 91%-ը իրանցիներն են: Մնացած 31%-ը չեն կատարում կրոնական պարտականությունները, համարվում են ոչ սուննի, ոչ շիա:
Աֆրիկացի մուսուլմանների 48%-ը սուննիներ են, շիաներն ընդամենը 2% են կազմում, կան նաև ահմադիականներ
ԱՄՆ բանտերում տարածված է կրոնափոխությունը, բանտարկյալները մասսայաբար իսլամ են ընդունում, որոշ տվյալների համաձայն այս երկրի դատապարտյալների 80%-ը մուսուլմաններ են, որոնց մեծամասնությունն իսլամ ընդունել է բանտում: ԱՄՆ մուսուլմաններն ակտիվորեն ընդգրկված են երկրի տնտեսության մեջ, համաշխարհային այնպիսի ավտոկոնցեռների, ինչպիսին են «Դայմլեր Կրայսլերը», «Տոյոտա»-յի և «Հոնդա»-յի ամերիկայն մասնաճյուղերի տնօրենները մուսուլմաններ են, բիզնեսում հաջողություններ գրանցած մուսուլմանները սովորաբար չեն կատարում կրոնական պարտավորությունները:



ԱՄՆ մզկիթների քանակն 

ըստ նահանգների
Առավել շատ մզկիթներ կան հետևյալ նահանգենորում
Կալիֆորնիա-227
Նյու-Յորք /նահանգ/-140
Նյու-Ջերսի-86
Փենսիլվանիա-67
Օհայո-66
Իլլինոյիս-57
Ֆլորիդա-57
Ջորջիա-41
Վիրջինիա-37
Հյուսիսային Կարոլինա-34
Մերիլանդ-30
Վաշինգթոն /նահանգ/ 24
Արիզոնա 23
Միչիգան 23
Կոլորադո 17
Վիսկոնսին 19




ԱՄՆ մուսուլմանների խտությունը

Հարավային Ասիայի մուսուլմանները առավելապես բնակեցված են Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոս-Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում:
ԱՄՆ հետևյալ 7 նահանգներից յուրաքանչյուրում բնակվում են երկրի մուսուլմանների 4-8%-ը` Կալիֆորնիա /նահանգի բնակչության 0.6%/, Նյու-Յորք /0.8%/, Նյու-Ջերսի /0.6%/, Միչիգան /0.3%/, Օհայո /0.4%/, Իլլինոիս /0.4%/ և Մերիլանդ /0.2%/: Կալիֆորնիայում և Նյու-Յորքում /հիմնականում քաղաքում/ մուսուլմանների թիվն անցնում է 150.000-ը:

No comments:

Post a Comment