Մայրաքաղաք՝Վարշավա
Բնակչություն՝38,186,860
Առաջին մուսուլմանները հաստատվել են դեռևս 14 րդ դարի ընթացքում երբ մի խումբ թաթարներ տեղափոխվեցին այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք կորցրեցին իրենց մայրենի լեզուն , բայց պահպանեցին
կրոնը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո թաթարների նոր խումբ հաստատվեց այստեղ: 1970 ական թվականների ընթացքում ուսանողական խմբեր ժամանեցին սովորելու, ովքեր ժամանակի ընթացքում ամուսնացան և մնացին այստեղ: Բացի այդ Լեհաստան ժամանեցին գաղթականների խմբեր Իրաքից, Պաղեստինից, Սիրիայից, Եմենից, Բալկաններից: Կան նաև բնիկ դավանափոխներ: Մուսուլմանների թվի մասին ներկայումս կոնկրետ տեղեկություն չկա, նրանց թիվը տատանվում է 15000ից 30000 ի միջև:Գլխավոր իսլամական կազմակերպություններց է Լեհաստանի հանրապետության մուսուլմանների կրոնական միությունը: Լեհաստանում կա երեք մզկիթ, մի քանի աղոթատուն , մի քանի մշակութային կենտրոն: Ի տարբեություն մուսուլման կանանց օրինակ թաթարների ,ովքեր հիջաբ կրում են միայն աղոթելուց դավանափոխ կանայք առավել ավանդապաշտ են և հիջաբ կրում են նաև հասարակության մեջ:

No comments:
Post a Comment