Մայրաքաղաքը՝ Դոհա
Բնակչությունը՝ 848 016[1] /2011/
Քաթարի բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլման է: CIA World Factbook-ի տվյալներով Քաթարի բնակչության 77,5%-ը մուսուլման է, 8,5%-ը քրիստոնյա, 14%-ը այլ կրոններ են դավանում[2]: Այստեղ մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա աշխատողները:
Քաթարում իսլամն տարածում է գտել դեռ Մուհամմադ մարգարեի կենդանության օրոք: Երբ իսլամը սկսեց տարածվել Քաթարում, տեղի քրիստոնյաները, որոնք անընդհատ հակադրության մեջ էին եղել մյուս կրոնների, մասնավորապես բազմաստվածության հետ, հարեցին իսլամին, քանի որ այն ևս միաստվածություն էր: Այս է պատճառը, որ այս տարածաշրջանում իսլամը համեմատած ավելի շատ նմանություններ ունի քրիստոնեական հավատի հետ: Քաթարի քրիստոնյաները չտառապեցին իսլամից, քանի որ Մուհամմադ մարգարեն ընդունեց քրիստոնյաներին, որպես գրքի ժոովուրդ:
Տեղի մուսուլման բնակչությունը առավել հարում է սալաֆիականությանը: Սալաֆիական դոկտրինան ձևավորվել է Աբդ ԱԼ-Վահհաբի կողմից, ով ավանդական արմատներին վերադառնալու կոչ էր անում: Քաթարի վահհաբիական, կամ սալաֆիական հայացքները ամեն օր տեղ են գտնում քաթարական օրաթերթերում[3]:


No comments:
Post a Comment