Մայրաքաղաքը՝ Բաղդադ
Բնակչությունը՝ 30 399 572[1]
Իրաքի հանրապետությունն այն երկրների շարքին է պատկանում, ուր իսլամը իր ծագման օրվանից ունի ազդեցություն և մեծ դեր: Իսլամն այստեղ տարածվել է դեռ Մուհամմադ մարգարեի օրոք: Իրաքում իսլամն ունի պաշտոնական կրոնի կարգավիճակ:
Աբբասյան խալիֆայության օրոք Իրաքը դարձավ խալիֆայության կենտրոն, ինչն էլ բարձրացրեց նրա դերը որպես իսլամական կենտրոն: Իրաքում հիմնական բնակչությունը արաբներ և քրդեր են, որոնց կեսը շիա մուսուլմաններ են, իսկ մյուս մասի մեջ մեծ թիվ են կազմում սուննի մուսուլմանները: Իրաքում մեծ դեր ունի Իրաքի իսլամական բարձրագոըյն խորհուրդը (المجلس الأعلى الإسلامي العراقي): Իրաքում է գտնվում նաև շիա մուսուլմանների համար մեծ նշանակություն ունեցող սրբավայր Քերբելա քաղաքը:
Իրաքի բնակչության 60-65 տոկոսը շիաներ են, 15-20՝ սուննի արաբներ, 17-ը քրդեր, որոնց մեծ մասը սուննի են, իսկ փոքր մասը՝ Շիա Ֆաիլի Քուրդ:

No comments:
Post a Comment