Tuesday, 10 January 2012

Իսլամը Քենիայի Հանրապետությունում

Քենիայի դրոշը
Մայրաքաղաք՝ Նաիրոբի
Բնակչություն՝41,070,934 /2011/
Առաջին շփումը իսլամի հետ տեղի է ունեցել մուսուլմա առևտրականների միջոցով 8րդ դարի ընթացքում: Մարոկկացի ճանապարհորդ իբն Բատուտան ով այցելել էր այս տարածաշրջան հայտնում է,որ այստեղ կային հավատացյալ մուսուլմաններ,ովքեր ունեին փայտից կառուցված ամուր մզկիթներ: Իսլամը
հիմնականում տարածում էր գտնում առևտրականների միջոցով,ովքեր զբաղվում էին ակտիվ քարոզչությամբ և ըստ այդմ էլ սկսվում էր դավանափոխությունը:
Ներկայումս Քենիայում կա շուրջ  4,304,798 [1]մուսուլման որոնց հիմնական մասը ապրում է Մոմբասայում,հյուսիսարևելյան շրջաններում ինչպես նաև մայրաքաղաք Նաիրոբիյում, որտեղ կան մի շարք մզկիթներ:[2]Քենիայում մեծ թիվ են կազմում սուննիները որոնք հիմնականում պատկանում են մալիքեական մազհաբին:Կան նաև շիա իսմայիլիներ,որոնց նախնիները արաբ և հնդիկ վաճառականներն են,հայտնի է Դավոդի Բոհրայի իսմայիլական համայնքը,որոնց թիվը  կազմում է շուրջ 6000-8000 մարդ: Քենիայում կան նաև մի շարք սուֆիական տարիկաներ,որոնցից ամենատարածվածն է նաղշբանդիյան,կադիրիյան,շազիլիյան,ազեմիյան:
Քենիայում մուսոլմանները ներառված են երկրի հասարակական քաղաքական կյանքում:Երկրի սահմանադրությունը արգելում է կրոնական կուսակցությունների ստեղծումը:Մուսուլման առաջնորդները այդ պատճառով ստեղծել են կրոնական կամ հասարակական կազմակերպություններ,որոնց շնորհիվ տանում են իրենց քարոզչությունը:Դրանցից է օրինակ Քենիայի մուսուլմանների ազգային միությունը,որի նպատակը երկրում ապրող բոլոր մուսուլմանների միավորումն է:[3]

No comments:

Post a Comment