Tuesday, 10 January 2012

Կորեայի Հանրապետություն


Կորեայի դրոշը

Մայրաքաղաք՝Սեուլ
Բնակչություն՝48,875,000/2010/
Սկսած 11 րդ դարից կորեական աղբյուրներում հիշատակվում է արաբների զանգվածային գաղթի մասին դեպի Կորեական թերակղզիԵնթադրաբար համարյա բոլոր արաբ վաճառականները մուսուլմաններ էին և նրանք էլ իրենց հետ բերեցին իսլամը թերակղզի:
 Կորյո դինաստիայի մայրաքաղաք Կեսոնում այս ժամանակահատվածում արդեն կառուցվել էր առջին մզկիթը:Սակայն արդեն 15 րդ դարում քաղաքական վիճակի փոփոխմանը զուգընթաց կտրվեցին կապերը Կորեայի և Մերձավոր Արևելքի հետ:Տեղացի մուսուլման բնակչությունը ժամանակի ընթացքում ձուլվեց կորեացիներին:Կորեական իսլամի պատմությունը կրկին սկսվեց 1950 ականների ընթացքում:Ինչպես հայտնի է կորեական պատերազմի ընթացքում ամերիկա-հարավկորեական բանակում ծառայում էին մեծաթիվ թուրքեր,որոնք ծառայության ընթացքում բացում էին իրենց աղոթատները և ծանոթացնում տեղացիներին իսլամի հետ:Այսպես արդեն 1953 թվականից հետո ուրբաթօրյա աղոթքներին սկսեցին մասնակցել մոտ 100 դավանափոխ կորեացիներ:1956 թվականին բացվեց առաջին մզկիթը,որը ժամանակավոր էր և չուներ մզկիթի տեսք:Արդեն 1979 թվականին այտեղ կար 15 հազար մուսուլման:Դավանափոխության խթանեց նաև այն հանգամանքը,որ կորեացիենրը մասնաճյուղեր էին բացում Մերձավոր Արևեքի երկրներում և այնտեղ մեկնածների մի մասը ետ էր դառնում իսլամ ընդունած:[1]
Ներկայումս Կորեայում կա 71000 մուսուլման,որոնցից 40000 տեղաբնիկներ են մնացածները գաղթել են Ֆիլիպիններից,Աֆղանստանից,Մալազիայից և այլ երկրներից:Նրան մեծամասնությունը սուննիներ են ովքեր պատկանում են հանաֆիական մազհաբին:

No comments:

Post a Comment