Saturday, 14 January 2012

Նիկարագուա


Մուսուլամանների առաջին գաղթը դեպի Նիկարագուա տեղի է ունեցել 1800 թվականին:Առաջին խմբի մեջ մեծ տեղ էին գրավում պաղեստինցիները,ովքեր ժամանակի ընթացքում ասիմիլացվելով տեղացիներին մոռացան իրենց ավանդույթյներն ու կրոնը:Դա է պատճառը,
որ այստեղ կարելի է հանդիպել մաչդկանց ովքեր ունեն արաբական նույնիկ իսլամական ազգանուններ բայց մուսուլման չեն:
Գաղթականների երկրոդ խումբը ժամանեց 1960 ականներին իսկ երրորդը՝1990թվականին:Վերջիններս,որոնց ճնշող մեծամասնությունը պաղեստինցիներ էին ավելի տեղյակ էին իսլամից քան իրենց նախորդ գաղթածները:Այնուամենայնիվ Նիկարագուայի կառավարությունը խոչընդոտում է արաբական,պակիստանական ,հնդկական կրոնական պմբերի,միսիոներների գործունեությանը երկրում:Սակայն տեղացի մուսուլմանների խնդրանքով սան Ֆրացիսկոյին Նիկարագուա էին ժամանել միսիոներներ՝վերջիններիս մեջ իսլամը արթնացնելու համար:[1]
Ներկայումս այնտեղ հաշվվում է շուրջ 1000 մուսուլման /2005 թվականի տվյալներով/[2] որոնց մեջ մեծամասնություն են կազմում սուննիները՝լիբիացիներն ու պաղեստինցիները կան նաև պարսիկներ և դավանափոխներ:Երկրում գործում է մեկ մզկիթ,որը կառուցվել է 1999 թվականին Սան Խուան թաղամասում:Կան նաև մի շարք աղոթատներ:

No comments:

Post a Comment