Առաջին մուսուլմանները,որ հայտնվեցին Պանամայում աֆրիկացի ստրուկներ էին ,ովքեր Պանամա էին բերվել իսպանացիների կողմից ոսկու հանքերում աշխատելու համար:Մուսուլմնների հաջորդ մեծ խումբն այստեղ ժամանեց 20րդ դարից սկսած Լիբանանից,Հարավային Ասիայից հատկապես Հնդկաստանից և Պակիստանից:Պետք է նշել,որ այստեղ մուսուլմանները բավական ակտիվ գործունեություն են ծավալել:1970 ական թվականներին նրանք ներառվեցին Աֆրո ամերիկյան իսլամական կազմակերպությանը,որոնց ուսմունքը միավորում էր սևամորթների ազգայնական ուսմունքներն ու իսլամը:Ներկայումս այստեղ լայն գործունեություն է ծավալել Centro Cultural Islamico de Colon ընկերությունը,որը բաց կազմակերպություն է և զբաղվումէ իսլամի ակտիվ պրորագանդայով:[1]Ներկայումս այստեղ հաշվվում է շուրջ 24000 /2005թ/ մուսուլման,որոնց մեջ մեծ թիվ են կազմում հնդիկները,պակիստանցիները,պաղեստինցիները,լիբանանցիները:Պանամայում կա շուրջ ինը մզկիթ,որոնք բոլորը կառուցվել են Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ:Առաջին մզկիթը կառուցվել է ահմադիյաների կողմից 1930 թվականին:

No comments:
Post a Comment