Friday, 27 January 2012

Պորտուգալիայի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Լիսբոն
Բնակչություն՝10,570,803
Պորտուգալիայի մուսուլման բնակչության թիվը հատկապես մեծացավ սկսած 1974 թվականից:Այստեղ ժամանեցին մոտ 48000 մեծամասամբ սուննի մուսուլմաններ Հարավային Աֆրիկային, Մոզամբիկից, և մոտ 8000 իսմաիլիներ: Մյուս մուսուլմանական խմբերը ՝ Պակիստանից  և Բանգլադեշից ժամանել են 1990 թվականների ընթացքում:

Մուսուլմանների մեծ մասը բնակվում է մայրաքաղաքում իսկ մարոկկացիները հիմնականում տեղակայված են Պորտոյի և Ալեգրոյի շրջակայքում: Տեղի առաջին մուսուլմանական կազմակերպությունները եղել են մոզամբիկի ուսանողական կազմակերպությունը որի նմանությամբ հետագայում բացվել են այլ կազմակերպություններ:
Ընդհանուր առմամբ Պորտուգալիայում կա երեք մզկիթ , որոնցից ամենանշանավորը Կենտրոնական մզկիթն է: Մուսուլմանները այստեղ իրավունք ունեն վարելու իրենց հեռուստահաղորդումները  տեղական երկու ալիքներով:

No comments:

Post a Comment