Մայրաքաղաք՝Օսլո
Բնակչություն՝4,993,700
Մուսուլմանների առաջին ալիքը ժամանեց Նորվեգիա 1970 ականներին: Ներկայումս մուսուլմանների թիվը կազմում է շուրջ 92700 /2009/ մարդ, որոնց կեսն ապրում է Օսլոյում: Մուսուլմանների մեջ գերակշռում են թուրքերը, մարոկկացիները, պակիստանցիները, իրաքցիները և այլ էթնիկ խմբեր:
Հիմնական իսլամական կազմակերպություններից է Նորվեգիայի իսլամական խորհուրդը: Նորվեգիայում կա երեք մզկիթ, որոնք կառուցվել են Նորվեգիայի պակիստանական կազմակերպության կողմից և մոտ 40 աղոթատեղի: Երկրում իրենց ներկայացուցչությունն ունեն թաբլիղ ուլ ջամաաթ, իխվանուլ մուսլիմին խմբավորումները, մի քանի շիական խմբեր և նաև փաքր բայց ակտիվ ահմադիական համայնքը: Չնայած նրան,որ բանավեճեր էր ծավալվել հիջաբ չկրելու համար այնուամենայնիվ մուսուլմանները հասան նրան, որ իրենց իրավունք տրվի կրել հիջաբ և այժմ կա նույնիսկ հատուկ աշխատանքային համազգեստին հարմարեցված հիջաբի տեսակ:

No comments:
Post a Comment