![]() |
| Մեքսիկայի դրոշը |
Մայրաքաղաքը՝ Մեխիկո
Բնակչությունը՝ 104,96 մլն
Մուսուլմանների թիվը ՄԱԿ-ի տվյալներում բացակայում է:
Մեքսիկան աշխարհում քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկն է: Իսպանացի զավթիչների կողմից մեքսիկայի հնդկացիների ինքնուրույն կյանքը խափանվեց 16-րդ դարում: 19-րդ դարի սկզբին ազգային ազատագրական պայքարի արդյուքնում մեքսիկան անկախություն ձեռք բերեց: 19-20-րդ դդ. Մերձավոր Արևելքից Մեքսիկա
են եկել հսկայական թվով էմիգրանտներ, հիմնականում սիրիացի և լիբանանցի: Չնայած նրանց մեծամասնությունը քրիստոնյաներ էին, սակայն կային նաև մուսուլմաններ: Սակայն գաղթական-մուսուլմանները իրենց արմատներից կտրվելով աստիճանաբար կորցնում էին իրենց իսլամական ինքնագիտակցությունը:
են եկել հսկայական թվով էմիգրանտներ, հիմնականում սիրիացի և լիբանանցի: Չնայած նրանց մեծամասնությունը քրիստոնյաներ էին, սակայն կային նաև մուսուլմաններ: Սակայն գաղթական-մուսուլմանները իրենց արմատներից կտրվելով աստիճանաբար կորցնում էին իրենց իսլամական ինքնագիտակցությունը:
![]() |
| Իսլամական մշակույթի կենտրոնը Մեքսիկայում |
Դեռևս մոտ երկու տասնյակ տարի առաջ Մեքսիկայում չնայած հսկայական քանակի բնակչությանը չկար և ոչ մի մզկիթ: Սակայն դրությունը սկսեց փոխվել: 1995թ. Մարկ /Օմար/ Վեստոնը, ով 1988թ իսլամ էր ընդունել, հիմնեց Մեքսիկայի իսլամական մշակույթի կենտրոնը: Այս կենտրոնի գործունեության արդյուքնում սկսեցին միավորվել իսլամական փոքրիկ համայքները և ակտիվ գործունեություն ծավալել ոչ մուսուլման բնակչության շրջանում: Բազմաթիվ մեքսիկացիներ իսլամ սկսեցին ընդունել: Մեխիկոյից բացի մուսուլմանական համայքներ կան նաև Մոնտերեում, Տորեոնեում, Գվադալահարում, Սան-Քրիստոբալ-դե-լա-Կասասում և այլուր:
Մեքսիկայի մուսուլմանները Լատինական Ամերիկայի երկրների մուսուլմանների հետ սերտ կապեր են պահպանում: Մասնավորապես նրանք մասնակից էին Արգենտինայում 1997թ. Լատինական Ամերիկայի Իսլամական կազմակերպության և Սան-Պաուլում Լատինական Ամերիկայի մուսուլման ինտելեկտուալների ասոցիացիայի ստեղծմանը:
Մի երկրում, որի բնակչության թիվը հարյուր միլիոնից ավել է, մուսուլմանների մոտ 40 հազար թիվը քիչ է բավականին, սակայն այս թիվը սրընթաց աճի հավանականություն ունի հատկապես աղքատ բնակչության շրջանում իսլամի տարածման շնորհիվ:


No comments:
Post a Comment