![]() |
| Աֆղանստանի դրոշը |
Մայրաքաղաք՝ Քաբուլ
Բնակչություն՝29,835,392 /2011/
Իսլամը Աֆղանստանի պաշտոնական կրոնն է, բնակչության 99,7 տոկոսը դավանում է իսլամ: 7 րդ դարի վերջին Օմայյան արաբները ներխուժեցին ներկայիս Աֆղանստանի տարածք այն բանից հետո,ինչ հաղթեցին Սասանյա դինաստիային Նիհավենդում:Հյուսիսային Աֆղանստանի
բնակիչների մեծ մասն ընդունեց իսլամ հենց Օմայանների միսիոներական աշխատանքի միջոցով Հիշամ իբն Աբդ ալ Մալիքի և Օմար իբն Աբդուլ Ազիզի կառավարման ներքո:Այս ժամանակ մուսուլման կառավարիչները շահագրգռում էին մարդկանց դավանափոխ լինելու համար և նույնիսկ գումար խոստանում աղոթքներին մասնակցելու դիմաց:Այս նպատակով նույնիսկ թուլատրվեց կարդալ Ղուրանը պարսկերեն լեզվով:Ալ Մութասիմի ղեկավարման տարիներին իսլամը արդեն բնակչության ճնշող մեծամասնության կրոնն էր ,իսլամացման պրոցեսը ավարտին հասցվեց Յակուբ-ի Լայս Սաֆֆարիի օրոք:

Ներկայումս Աֆղանստանի բնակչության 99,7 տոկոսը մուսուլմաններ են ,որոնցից 80-89 տոկոսը սուննի են պատկանում են հանաֆիական մազհաբին:Բնակչության մյուս մասը ՝ 10-19 տոկոսը շիաներ են:Նրանց ճնշող մեծամասնությունը պատկանում է իսնաաշարիա ուղղությանը,վերջիններս հիմնականում հազարա էթնիկ խմբից են և ապրում են Հազարաջաթ,Ֆարսիվան նահանգներում:Կան նաև իսմաիլիներ հիմնականում հյուսիսային մասում,ովքեր աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ:Կան նաև ահմադիական համայնքներ:
Սուֆիական եղբայրություններից հիմնականում տարածված են կադիրիյան,նակշբանդիան և չեշտիյան:Նակշբադիյան տարածված է Կաբուլում և Մազարի Շարիֆում:Կադիրիյան տարածված է փուշտունների ,ղիլզաի քոչվորական ցեղերի,նանգարհար ցեղախմբեր մոտ:Չեշտիյան կենտրոնացած է Հարի գետի դաշտավայրում:Շիաների մոտ ևս կան տարածված ոչ պաշտոնական սուֆիական տարիկաներ,որոնցց դրույթները կապված են սայյիդիների հետ:

No comments:
Post a Comment